![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/6/6d/%25D4%25B3%25D5%25A1%25D5%25AC%25D5%25B8%25D6%2582%25D5%25BD%25D5%25BF_%25D4%25B3%25D5%25B5%25D5%25B8%25D6%2582%25D5%25AC%25D5%25A2%25D5%25A5%25D5%25B6%25D5%25AF%25D5%25B5%25D5%25A1%25D5%25B6_%25D5%25B0%25D5%25AB%25D5%25B4%25D5%25B6%25D5%25A1%25D5%25A4%25D6%2580%25D5%25A1%25D5%25B4.jpg/640px-%25D4%25B3%25D5%25A1%25D5%25AC%25D5%25B8%25D6%2582%25D5%25BD%25D5%25BF_%25D4%25B3%25D5%25B5%25D5%25B8%25D6%2582%25D5%25AC%25D5%25A2%25D5%25A5%25D5%25B6%25D5%25AF%25D5%25B5%25D5%25A1%25D5%25B6_%25D5%25B0%25D5%25AB%25D5%25B4%25D5%25B6%25D5%25A1%25D5%25A4%25D6%2580%25D5%25A1%25D5%25B4.jpg&w=640&q=50)
Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ
բարեգործական հիմնադրամ / From Wikipedia, the free encyclopedia
Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ (պորտ.՝ Fundação Calouste Gulbenkian), Պորտուգալիայում գտնվող հիմնադրամ, որի հիմնական նպատակն է աջակցել գիտության, կրթության, առողջապահության և արվեստի զարգացմանը։ Հիմնադրվել է 1956 թվականին Լիսաբոնում՝ հայ մեծահարուստ նավթարդյունաբերող Գալուստ Գյուլբենկյանի (1869-1955 թթ.) կտակի (1953 թ.) համաձայն։ 2011 թվականի դեկտեմբերի 22-ից տնօրենը Արթուր Սանտոս Սիլվան է[2]։ Հիմնադրամն ունի մասնաճյուղեր Ֆրանսիայում և Միացյալ Թագավորությունում։
Արագ փաստեր Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ, Տեսակ ...
Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ | |
---|---|
![]() Հիմնադրամի լոգոն | |
![]() | |
Տեսակ | հիմնադրամ և կրթական կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1956, Գալուստ Գյուլբենկյանի կողմից |
Նպատակներ | Աջակցել գիտության, կրթության, առողջապահության և արվեստի զարգացմանը |
Գլխադասային գրասենյակ | Calouste Gulbenkian Foundation headquarters, Ավենիդաս Նովաս, Լիսաբոն, Պորտուգալիա |
Տեղագրություն | Լիսաբոն, Պորտուգալիա |
Բյուջե | Հայկական համայնքների բաժանմունք՝ 3,5 մլն |
Հիմնադիր | Գալուստ Գյուլբենկյան |
Պարգևներ | |
Կայք | gulbenkian.pt |
Փակել