![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1a/Lactation.jpg/640px-Lactation.jpg&w=640&q=50)
Գալակտորեա
From Wikipedia, the free encyclopedia
Գալակտորեա (կաթնահոսություն) (<հուն. gala, սեռ. հոլ.՝ galaktos – կաթ և rheo – հոսում եմ) կամ լակտոռեա(lacto- +- -rrhea), կաթի ինքնաբուխ արտահոսքը կրծքից, որը կապված չէ ծննդաբերության կամ կերակրման հետ։
Արագ փաստեր Ենթակատեգորիա, Բժշկական մասնագիտություն ...
Գալակտորեա
Ենթակատեգորիա | լակտացիայի խաթարում, Ժառանգական հիվանդություններ ![]() | |
---|---|---|
Բժշկական մասնագիտություն | մանկաբարձություն ![]() |
Փակել
Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է, որ գալակտորեա հանդիպում է կանանց 5-32%-ի մոտ։ Հայտնաբերված դեպքերի տարբերության վրա հիմնվելով մեծ մասը կարելի է վերագրել գալակտորեայի տարբեր սահմանումների[1]։ Չնայած հիվանդությունը մեծամասամբ բարենպաստ է, այն նաև կարող է առաջանալ հիմքում ընկած լուրջ պայմանների պատճառով և պետք է պատշաճ կերպով հետազոտվի[2]։ Գալակտորեան հանդիպում է նաև արական սեռի, նորածինների և երկու սեռերի դեռահասների մոտ[3]։