Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (ԳՍԴԿ) (գերմ.՝ Sozialdemokratische Partei Deutschlands — SPD), Գերմանիայի հնագույն և խոշորագույն կուսակցությունը։

Արագ փաստեր Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն գերմ.՝ Sozialdemokratische Partei Deutschlands, Տեսակ ...
Փակել

Կուսակցության պլատֆորման

Պատմություն

Նախապատերազմյան ժամանակաշրջան (1863-1939)

ԳՍԴԿ հիմնվել է 1863-ին որպես Allgemeiner Deutscher Arbeiterverein («Գերմանական բանվորական համընդհանուր միություն»)։ Կուսակցությունն իր գործունեությունն սկսեց որպես մարքսիստական հեղափոխական կազմակերպություն։ Ռայխսկանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի հակասոցիալիստական օրենքների շնորհիվ կուսակցությունը մեղմացրեց իր ծայրահեղական գաղափարախոսությունը և վերածվեց ձախակողմյան սոցիալ-ռեֆորմիստական կազմակերպության, սակայն 1891 թ., երբ կուսակցությունն ընդունեց իր ներկա անվանումը, այն նորից դարձավ զուտ մարքսիստական։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ԳՍԴԿ դարձավ Գերմանիայի խոշորագույն կուսակցությունը, կառավարության մաս կազմեց և ընդունեց ավելի չափավոր ռեֆորմիստական կողմնորոշում։ Դա երկար չտևեց, և 1920-ականների կեսից այն նորից շեղվեց դեպի ծայրահեղ ձախակողմյան գաղափարախոսությունը և քաղաքականությունը։ 1933 թ.-ին ԳՍԴԿ արգելվեց Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական կառավարության կողմից։

Հետպատերազմյան ժամանակաշրջան (1946-1990)

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո (1946 թ.) ԳՍԴԿ արագորեն վերակազմակերպվեց Արևմտյան Գերմանիայում (ԳՖՀ), հրապուրելով և ներառելով նախկին անդամներին, ինչը բարենպաստորեն ազդեց կուսակցության վերախմբման և վերելքի վրա՝ ի տարբերություն նոր ստեղծված կուսակցությունների։ Արևելյան Գերմանիայում (ԳԴՀ), որը գտնվում էր սովետական օկուպացիոն շրջանում, ԳՍԴԿ՝ որպես առանձին քաղաքական կազմակերպության գործունեությունը չթույլատրվեց, փոխարենը ստեղծվեց ԳՍԴԿ և Գերանիայի կոմունիստական կուսակցության մարքսիստական միություն՝ Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցություն անունով, որը իշխող կուսակցությունն էր ԳԴՀ-ի ամբողջ գոյության ընթացքում։ Արևմտյան Գերմանիայում 1950-ականներում ԳՍԴԿ ձախողվեց Քրիստոնյա-դեմոկրատական միության (ՔԴՄ) և Քրիստոնյա-սոցիալական միության (ՔՍՄ) կոալիցիայի դեմ իր քաղաքական պայքարում, զգալիորեն զիջելով այդ կոալիցիային, հիմնականում՝ հետպատերազմյան տնտեսութան վերականգման ուղղությամբ ՔԴՄ-ՔՍՄ կոալիացիայի զգալի հաջողությունների պատճառով։

1959 թ. նոյեմբերին Բադ Գոդեսբերգում կայացած հատուկ համագումարում ԳՍԴԿ արմատորեն փոխեց իր գաղափարախոսությունը՝ արդի աշխարհին և ներկա կացությանը ավելի համատեղվելու նպատակով։ Կուսակցության նոր ընդունած ծրագիրն այդուհետև ներկայացնում է այն որպես «ժողովրդի կուսակցություն», ոչ թե որպես «աշխատավորների կուսակցություն» և այլևս չի հիշատակում մարքսիզմը։ 1960-ականների սկզբներում ԳՍԴԿ էլ ավելի մոտեցրեց իր քաղաքական դիրքորոշումը կառավարությանը, ընդունելով կառավարության արտաքին քաղաքականության հիմնական դրույթները, ընդհանուր զինապարտությունը, և այլն։

Գաղափարախոսական և քաղաքական այս փոփոխություններն արագորեն ցուցաբերեցին ավելի արդյունավետ ընտրական արդյունքներ և 1966 թ. սոցիալ-դեմոկրատներին հաջողվեց մաս կազմել իշխող կոալիցիայի, ստեղծելով ՔԴՄ-ՔՍՄ-ԳՍԴԿ լայնեցված կոալիցիա և այդպիսով առաջին անգամ մասնակցելով Գերմանիայի կառավարության կազմում՝ 1933 թ.-ից ի վեր։ 1969 թ. ԳՖՀ ընտրությունների արդյունքում ԳՍԴԿ պարտվեց քվեների չնչին տարբերությամբ և անմիջապես ստեղծեց կոալիցիա Ազատ դեմոկրատական կուսակցության (ԱԴԿ) հետ, այդպիսով դառնալով իշխող կուսակցություն՝ կանցլեր Վիլլի Բրանդի ղեկավարությամբ։ 1972 թ.-ի նոյեմբերի ընտրություններում կուսակցությունը Վ. Բրանդի գլխավորությամբ հաղթանակ կրեց, հիմնականում՝ նրա Օստպոլիտիկ քաղաքականության համբավի շնորհիվ։ Բայց 1974 թ.-ի տեղական և նահանգային ընտրություններում ծանր կորուստներ կրելուց հետո, ինչպես նաև կառավարությունում վարկաբեկիչ իրադարձությունների հետևանքով Վիլլի Բրանդը ստիպված եղավ հրաժարվել կանցլերի պաշտոնից, բայց պահպանեց կուսակցության նախագահի դիրքը։ Նախկինում ֆինանսների նախարար Հելմուտ Շմիդը կանցլեր դարձավ 1974 թ.-ի մայիսի 16-ին, և 1980 թ.-ին վերընտրվեց, կոալիցիայի թեկնածու ներկայանալով։ Հետագայում, սակայն, ԳՍԴԿ սկսեց հետզհետե կորցնել իր քաղաքական ազդեցությունը, տեղի տալով ԱԴԿ-ին։

Գերմանիայի վերամիացման ժամանակաշրջան (1990 թ.-ից ցայսօր)

Կուսակցության ղեկավարները

Thumb
Զիգմար Գաբրիել, ԳՍԴԿ նախագահ
  • Զիգմար Գաբրիել 2009 թ.-
  • Ֆրանց Մյունտեֆերինգ 2008-2009 թթ.
  • Կուրտ Բեք 2006-2008 թթ.
  • Մատթիաս Պլացեք 2005-2006 թթ.
  • Ֆրանց Մյունտեֆերինգ 2004-2005 թթ.
  • Գերհարդ Շրյոդեր 1999-2004 թթ.
  • Օսկար Լաֆոնտեն 1995-1999 թթ.
  • Ռուդոլֆ Շարպինգ 1993-1995 թթ.
  • Բյոռն Էնգհոլմ 1991-1993 թթ.
  • Հանս Ֆոգել 1987-1991 թթ.
  • Վիլլի Բրանդ 1964-1987 թթ.
  • Էրիխ Օլլենհաուեր 1952-1963 թթ.
  • Կուրտ Շումախեր 1946-1952 թթ.
  • Հանս Ֆոգել 1931-1933 թթ.
  • Արթուր Կրիսպեն 1928-1931 թթ.
  • Հերման Մյուլլեր 1919-1928 թթ.
  • Ֆրիդրիխ Էբերտ 1913-1919 թթ.
  • Ավգուստ Բեբել 1892-1913 թթ.

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.