Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Հակաֆաշիզմ, քաղաքական գաղափարախոսությունների ամբողջություն, որոնք հակադրում են կազմում ֆաշիստական գաղափարախոսություններին, կազմակերպություններին և կառավարություններին։
Տարբերություն կա հակաֆաշիզմի մեջ որպես քաղաքական շարժում և որպես առանձին մարդու անձնական ընտրություն։ Լայն իմաստով, հակաֆաշիստը յուրաքանչյուր մարդ է, ով համաձայն չէ ֆաշիզմի գաղափարախոսության հետ կամ մասնակցում է հակաֆաշիստական գործողություններում։ Հակաֆաշիզմը կարելի է պայմանականորեն բաժանել․ ձախ հակաֆաշիզմ, որը հանդես է գալիս ֆաշիզմի դեմ ձախ գաղափարախոսությունների դրոշի տակ (կոմունիզմ և սոցիալիզմ); լիբերալ հակաֆաշիզմ, որը հանդես է գալիս դասական լիբերալիզմի, անարխիզմի և հակատոտալիտարիզմի տեսակետից, քրիստոնեական հակաֆաշիզմ, որը ֆաշիզմն ընդունում է որպես ավանդական քրիստոնեական արժեքների թշնամի։ Պետք է տարբերել քաղաքականացված հակաֆաշիստներին և մարդկանց, ովքեր հակառասիստական և մարդկային դավանանքներ ունեն։ Նրանց չի կարելի հակաֆաշիստներ անվանել նրանց մոտ որոշ քաղաքական հայացքների բացակայության պատճառով։
Ներկա պահին հակաֆաշիզմը դարձել է մի շարք մշակութային և քաղաքական ուղղությունների անբաժան մաս, մասնավորապես անարխիզմի[2]։
Փետրվարի 8-ին նշվում է երիտասարդ հակաֆաշիստի օրը։ Այդ օրը նշվում է 1964 թվականից հակաֆաշիստական ցուցադրությունների ժամանակ մահացած ֆրանսիացի դպրոցական Դանիել Ֆերիի, իրաքցի դպրոցական Ֆադիլ Ջամալի, Օլեգ Կոշեվոյի, Լյուբով Շևցովայի, Դմիտրի Օգուրցովի, Վիկտոր Սուբբոտինի, Սեմյոն Օստապենկոյի պատվին, ովքեր այդ օրը գնդակահարվել են նացիստների կողմից[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.