Բրյուս Լի
From Wikipedia, the free encyclopedia
Բրյուս Լի (ի ծնե՝ 李小龍 (Լի Սյաո Լուն), նոյեմբերի 27, 1940(1940-11-27)[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - հուլիսի 20, 1973(1973-07-20)[5][2][3][…], Կոուլուն Տոնգ, Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն[6]), արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետներից է, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան, ռեժիսոր, մարտական տեսարանների բեմադրիչ, պրոդյուսեր, սցենարիստ և Ջիտ Կուն Դոյի հիմնադիրը։
Բրյուս Լի 李小龍 | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 27, 1940(1940-11-27)[1][2][3][…] |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Մահացել է | հուլիսի 20, 1973(1973-07-20)[5][2][3][…] (32 տարեկան) |
Մահվան վայր | Կոուլուն Տոնգ, Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն[6] |
Գերեզման | Lake View Cemetery[7] |
Քաղաքացիություն | Բրիտանական Հոնկոնգ և ԱՄՆ |
Մայրենի լեզու | յուե չինարեն |
Կրոն | աթեիստ |
Կրթություն | Վաշինգտոնի համալսարան (1964)[8] և Seattle Central College? |
Երկեր | The Green Hornet?, The Big Boss?, Վրեժի բռունցքը, Way of the Dragon?, Խաղ մահվան հետ, Վիշապի մուտքը և Marlowe? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, գրող, կինոպրոդյուսեր, սցենարիստ, դերասան, մարտարվեստի վարպետ, կասկադյոր, stunt coordinator և ռեժիսոր |
Ամուսին | Լինդա Էմերի[9][10] |
Ծնողներ | հայր՝ Լի Հոի Չուեն[11], մայր՝ Grace Ho? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Բրենդոն Լի[9] և Շենոն Լի |
Կայք | brucelee.com |
Ստորագրություն | |
Bruce Lee Վիքիպահեստում |
Լին կանտոնյան օպերայի աստղ Լի Հոյ Չունի որդին է։
Մեկնաբանները, քննադատներն ու մարտարվեստի այլ վարպետներ համարում են, որ նա բոլոր ժամանակների ամենաազդու վարպետներից է։ Ինչպես նաև՝ 20-րդ դարի մշակույթի ակնառու դեմքերից է։ Ամերիկյան ֆիլմերում ասիացիների կերպարի փոփոխության մասին խոսելիս նրան հաճախ են հղումներ անում։
Լին ծնվել է Չայնաթաունում, Սան-Ֆրանցիսկոյում, Հոնգկոնգից սերող ծնողների ընտանիքում, սակայն մեծացել է Քուլունում ու ապրել այնտեղ ծնողների հետ մինչև ուշ պատանեկություն։ Հայրը ներկայացրել է նրան կինոարդյունաբերությանը վաղ տարիքում, ու երիտասարդ Բրյուս Լին մասնակցել է նկարահանումներին որպես երեխա-դերասան։ Լին Միացյալ Նահանգներ է տեղափոխվում է 18 տարեկանում՝ Վաշինգտոնի համալսարանում բարձրակարգ կրթություն ստանալու համար։ Հենց այս ժամանակահատվածում նա սկսում է մարտարվեստ դասավանդել։ Նրա՝ հոնկոնգյան կամ հոլիվուդյան արտադրության ֆիլմերը ավանդական հոնգկոնգյան արկածային ֆիլմերը հանրաճանաչության ու սիրվածության նոր մակարդակ բարձրացրեցին, 1970-ականներին արևմուտքում չինական մարտարվեստների նկատմամբ հետաքրքրվածության հսկայական ալիք առաջացնելով։ Նրա ֆիլմերի ռեժիսուրան ու երանգը փոխեցին ու ազդեցին Միացյալ Նահանգների, Հոնգկոնգի ու մնացած աշխարհի մարտարվեստերին ու մարտաֆիլմերին։
Լին առանձնանում է 5 լիամետրաժ ֆիլմերում. Լո Վեյի «Մեծ շեֆը» (1971 թվական) ու «Ցասման բռունցքը» (1972 թվական), Գոլդեն Հարվեսթի «Վիշապի ուղին» (1972 թվական), որ գրել ու ռեժիսորել էր Լին, Գոլդեն Հարվեսթի ու Ուորնըր Բրադըրսի «Վիշապի մուտքը» (1973 թվական) և «Մահվան խաղը» (1973 թվական), որոնց երկուսի ռեժիսորը Ռոբերտ Քլոզն է։ Բրյուս Լին ամբողջ աշխարհում, մասնավորապես Չինաստանում, հայտնի առանցքային կերպար է, ում ֆիլմերում պատկերված է չինական ազգայնականությունը։ Նա մեծացել է Վին Չուն մարտարվեստում, հետագայում միավորել դրան այլ արժեքավոր սկզբնաղբյուրներ ու սեփական փիլիսոփայությունը. վերածելով սեփական մարտաոճի. Ջիտ Քուն Դո (բռունցքի շրջանցման ճանապարհ)։ Լին Հոնգկոնգի ու Միացյալ Նահանգների երկքաղաքացի էր։ Նա մահանում է Քուլուն Տոնգում, 1973 թվականին, 32 տարեկանում։ Նրա որդին՝ Բրենդոն Լին, նույնպես դերասան է եղել ու մահացել է նկարահանումների ժամանակ սխալմամբ արձակված ատրճանակի կրակոցից։