![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/84/Entrance_to_the_Royal_Astronomical_Society_1.jpg/640px-Entrance_to_the_Royal_Astronomical_Society_1.jpg&w=640&q=50)
Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն
From Wikipedia, the free encyclopedia
Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն (անգլ.՝ Royal Astronomical Society), Մեծ Բրիտանիայի գիտական ընկերություն` հիմնադրված 1820 թվականին, Լոնդոնի Աստղագիտական ընկերություն անվանումով (Astronomical Society of London)` աստղագիտական հետազոտություններին օժանդակելու համար, որոնք նախապես, հիմնականում կազմակերպվում էին սիրողական-աստղագետների կողմից։ 1831 թվականին ընկերությունը Վիլհելմ IV-ից ստացել է թագավորական արտոնություններ և ներկայիս անվանումը։ 1915 թվականից հասարակություն մուտք գործելու իրավունք են ստացել կանայք։ Ընկերությունը Մեծ Բրիտանիան ներկայացնում է Միջազգային աստղագիտական միության կազմում։ Նրա խնդիրներից են համարվում համագործակցության զարգացումն աստղագիտության, գեոֆիզիկայի, Արեգակնային համակարգի ուսումնասիրության և հարակից գիտական ճյուղերի բնագավառում[2]։
Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | կազմակերպություն և գիտական ընկերություն |
Երկիր | ![]() |
Նախորդող | Spitalfields Mathematical Society? |
Հիմնադրված | 1820[1] |
Գլխադասային գրասենյակ | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Անձնակազմ | ▲23 մարդ (2020) |
Կայք | ras.org.uk(անգլ.) |
Ընկերության նիստերը կայանում են Լոնդոնում, Փիքադիլի փողոցի Բյորլինգտոն հաուսում, ինչպես նաև ամբողջ Միացյալ Թագավորությունում։