ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Բրենթ Դևիդ Դոգերտի (անգլ.՝ Brant David Daugherty, օգոստոսի 20, 1985[1], Մեյսոն, Ուորեն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի դերասան[2]։ Առավել հայտնի է «Հմայիչ խաբեբաները» հեռուստասերիալում կատարած Նոել Կանի դերով։ 2012 թվականից մինչև 2013 թվականը նկարահանվել է «Մեր կյանքի օրերը» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Բրայանին[3]։
Բրենթ Դոգերտի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1985[1] (39 տարեկան) |
Ծննդավայր | Մեյսոն, Ուորեն, Օհայո, ԱՄՆ |
Կրթություն | William Mason High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
brantdaugherty.com | |
Դոգերտին ծնվել և մեծացել է Օհայո նահանգի Մեյսոն քաղաքում՝ Դևիդ Դոգերտիի (արվեստի ուսուցիչ) և Մերի Բեթ Դոգերտիի (ծնունդով՝ Հիրտ) ընտանիքում, որը վերականգնողական ծառայություններ է մատուցում Ցինցինատիի մանկական հիվանդանոցում։ Հայրը մահացել է 2009 թվականի փետրվարի 19-ին՝ 57 տարեկան հասակում[4][5]։ Ունի եղբայր՝ Ադամը, և քույր՝ Քեյթին։
Սովորել է «William Mason High School»-ում, որտեղ խաղացել է ֆուտբոլ։ 2008 թվականին՝ «Columbia College Chicago» քոլեջում կրթությունն ավարտելուց հետո, տեղափոխվել է Լոս Անջելես։ Ներկայումս բնակվում է Արևմտյան Հոլիվուդում։
2013 թվականին Բրենթը «Բանակային կանայք» հեռուստասերիալի 7-րդ եթերաշրջանում խաղացել է կրկնվող դեր[6][7]։ Նույն տարում նա «Շատ սոված խաղեր» ֆիլմում ընտրվել է Դեյլի դերի համար։ 2014 թվականին նկարահանվել է «Զայրույթի կառավարում» հեռուստասերիալի մեկ սերիայում։
Մասնակցել է «Պարեր աստղերի հետ» շոուի 17-րդ եթերաշրջանին՝ հանդես գալով պրոֆեսիոնալ պարուհի Պետա Մարգաթրոյդի հետ[8]։ Նրանք դուրս են մնացել ութերորդ շաբաթում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։
2016 թվականին «Ազատության հիսուն երանգները» ֆիլմում ընտրվել է Լյուք Սոյերի դերի համար[9]։
2016 թվականին սկսել է հանդիպել դերասանուհի Քիմբերլի Իդալգոյի հետ։ 2018 թվականի փետրվարին՝ Ամստերդամ կատարած ուղևորության ժամանակ, զույգը նշանադրվել է[10]։ 2019 թվականի հունիսի 15-ին նրանք ամուսնացել են[11]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2008 | կֆ | «Կախված» | Suspended | Բիլ |
2009 | ս | «Մասնավոր դպրոց» | Private | Թոմաս Փիրսոն |
2010-2017 | ս | «Հմայիչ խաբեբաները» | Pretty Little Liars | Նոել Կան |
2011 | ս | «Սպորտային սուպերհերոսներ» | Super Sportlets | Բեն / Բալիստիկո |
2012-2013 | ս | «Մեր կյանքի օրերը» | Days of Our Lives | Բրայան |
2013 | ս | «Բանակային կանայք» | Army Wives | լեյտենանտ Պատրիկ Քլարկ |
2013 | ֆ | «Շատ սոված խաղեր» | The Starving Games | Դեյլ |
2014 | ս | «Զայրույթի կառավարում» | Anger Management | Թիֆեր |
2014 | հֆ | The Michaels | Թոմ Սթենֆիլդ | |
2015 | հֆ | Ungodly Acts | Դենիել | |
2015 | հֆ | Merry Kissmas | Դասթին | |
2016 | ֆ | «Պատահական կոնտակտ» | Accidentally Engaged | Չեյզ Հանթեր |
2016 | ս | «Ընտանեկան կարգավիճակ» | Relationship Status | Չյորչ |
2017 | ս | «Հարգելի սպիտակամորթներ» | Dear White People | Թրեյն Լոքվուդ |
2017 | կֆ | «Կտրված լարեր» | Broken Strings | գործակալ |
2018 | ֆ | «Ազատության հիսուն երանգները» | Fifty Shades Freed | Լյուք Սոյեր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.