Բրգնիկ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բրգնիկ, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Տևրիկի գավառակում[1]։ Գտնվում էր Գասաման գյուղի մոտ։
Գյուղ | ||
---|---|---|
Բրգնիկ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ | |
Գավառակ | Տևրիկի գավառակ | |
Հիմնադրված է | 1021 թ. | |
Այլ անվանումներ | Բագրատուն, Բագրատունիք, Բաթրունի, Բռնգնիկ, Բռգնիք, Բռքնիկ, Բրգինք, Բրգնիք | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Անունը ծագել է Բագրատունի նախարարական տոհմի անունից։
Հիմնադրվել է 1021-1022 թվականներին Վասպուրականից այստեղ գաղթած հայերի կողմից։ Բնակչությունը կոտորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
1631 թվականին ուներ 15 տուն բնակիչ, 1850 թվականին՝ 1800, իսկ XX դարի սկզբին՝ 1300 հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Բրգնիկն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի, որի արևմտյան որմի մեջ տեղադրված էր 1267 թվականի խաչքար՝ բերված գյուղի հին եկեղեցուց։
Գյուղն ուներ վարժարան։
Բրգնիկում է ծնվել Դանիել Վարուժանը[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.