From Wikipedia, the free encyclopedia
Բուրբոնյան վարդեր (Bourbon & Climbing Bourbon (B & Cl B)մ, առանձին վարդերի սորտերի տեսակներ, որոնք դասվում են «Պարտեզի հին վարդեր» (անգլ.՝ Old Garden Rose) խմբին։
Վարդի նախնական տեսակը գտնվել է 1817 թվականին՝ Բորբոն կղզում (կղզու նախնական անվանումը Ռեյունյոն էր), գտնվում է Հնդկական օվկիանոսում, ենթադրաբար համարվում է «Չինական վարդի» (Rosa chinensis) և «Դամասկոսյան վարդի» (Rosa damascene) խառնուրդ։ Հարևան Մավրիկիոս կղզում այդ տեսակը հայտնի է Rose Edouard անունով[1]։ 1819 թվականին վարդի սերմերն ուղարկվել են Ֆրանսիա։ Ենթադրաբար առաջին սերմնաբույսն անվանվել է Բուրբոնյան կղզու վարդ անունով՝ «Le Rosier de l'Île Bourbon»[1]։ Հետագայում ստացված սերմնաբույսերի և եվրոպական տեսակների խաչասերման արդյունքում ստեղծվեցին բուրբոնյան վարդերի մի շարք տեսակներ։ Վարդերի այս տեսակների զարգացման կենտրոնը Ֆրանսիան էր։ Այս վարդերն ավելի հայտնի դարձան 19-րդ դարում։ Բուրբոնյան վարդերի խաչասերման արդյունքում ստացել են թեյավարդերի նոր տեսակներ։
Թփերն ունեն 1,5 մետր բարձրություն՝ հաստ, ուղիղ և աղեղնաձև ընձյուղներով։ Ծաղիկները սպիտակ են, վարդագույն, կարմիր, ծիրանագույն, շրջանա-բաժակաձև, խոշոր՝ 8-10 սմ, բազմաթերթ, բուրավետ, մեծ մասամբ բարդ ծաղկաբույլով։ Տերևները համեմատաբար մեծ են։ Կրկնակի ծաղկումը թույլ է արտահայտված։ Հյուսվածքի ձևը պայամանականորեն նշվում է Cl՝ անգլերեն climbing բառից։ Մշակումը Ռուսաստանի միջին գոտիներում առանց ծածկի մինչև ձմեռ ցրտահարվում են։ Հաճախ վարակվում են սնկային հիվանդություններով։ Մշակման տարածվածությունը թույլ է, քանի որ կորցրել են իրենց նշանակությունը՝ ժամանակակից տեսակների ի հայտ գալու պատճառով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.