From Wikipedia, the free encyclopedia
Բուշբոկ[1](Tragelaphus scriptus), այծքաղների տեսակ, ապրում է Աֆրիկայում։
Բուշբոկ | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Tragelaphus scriptus Pallas, 1766 |
||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||
Տարածվածություն | ||||||||||||||||
|
Մորթու գույնը և գծերը կախված են բնակման վայրից։ Բուշբոկները լինում են բաց, մուգ կամ կարմրաշագանակագույն։ Արուներն ունեն սուր եղջյուրներ՝ 50 սմ երկարությամբ։ Հասուն առանձնյակները հասնում են 1.1-1.5 մ երկարության և 25-80 կգ քաշի։ Բարձրությունը կազմում է 75-110 սմ։ Արուները նշանակալիորեն ծանր են էգերից։
Բուշբոկի արեալը ներառում է Աֆրիկան՝ Սահարայից հարավ։ Այդ թվում Ադդո-Էլեֆանտ, Խլուխլուվե-Ամֆոլոզի, Կրյուգեր, Մորեմի, Չոբե, Մանա-պուլս, Կաֆուե, Հարավային Լուանգվա, Նիակա, Ուպեմբա, Արուշա, Լեյկ-Մանյարա, Մուդումու, Նգորոնգորո, Վիրունգա, Գարամբա, Ելիզավետա թագուհու, Մաունտ-Էլգոն, Մարսաբիտ, Մերու, Քենիա, Աբերդեր, Մապունգուբվե, Մասաի և Նաիրոբի ազգային պարկերը, Սենտ-Լուսիայի ջրաճահճային շրջանները և Ռուվնզորի լեռները։
Բուշբոկը վարում է միայնակ կամ զույգերով կենսակերպ։ Նա ակտիվ է ինչպես գիշերը, այնպես էլ ցերեկը և սնվում է բույսերով, խոտերով և մրգերով։ Նա հաճախ հանդիպում է ջրամբարների մոտ և շատ հաջող լողորդ է։ Զգալով վտանգը՝ նա արագորեն ցատկում է տեղից և արձակում է շան հաչոց հիշեցնող ձայն։ Հղիությունը տևում է յոթ և կես ամիս։
Բուշբոկն (Tragelaphus scriptus) ունի 8 ենթատեսակ[2]՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.