Բույսերի սելեկցիա
From Wikipedia, the free encyclopedia
Բույսերի սելեկցիայի հիմնական խնդիրն է ստանալ այնպիսի արդյունավետ սորտեր, որոնք կարող են օժտված լինել բարձր բերքատվությամբ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Բույսերի սելեկցիայի հիմնական մեթոդներն են ընտրությունը, հիբրիդացումը և հետերոզիսը։ Ընտրությունը լինում է զանգվածային և անհատական։ Զանգվածային ընտրության ժամանակ առանձնացնում են այնպիսի առանձնյակներ, որոնք ունեն միանման ֆենոտիպ և բազմացման ժամանակ առաջացնում են ճեղքավորում։ Այդ պատճառով ընտրության այդ ձևը կատարում են մի քանի սերունդներ շարունակ։ Զանգվածային ընտրությունը կատարում են խաչաձև փոշոտվող բույսերի մոտ։ Այդ մեթոդը կարող է լինել միանվագ, երբ այն կատարվում է մեկ սերնդում, և բազմանվագ՝ մի շարք սերունդներում։ Զանգվածային ընտրության միջոցով դժվար է ստանալ գենետիկորեն միատարր նյութ, որովհետև խաչաձև փոշոտվող բույսերի պոպուլյացիաներում կան մեծ քանակությամբ հետերոզիգոտ առանձնյակներ։ Մեծ մասամբ զանգվածային ընտրությունը կատարում են բազմանվագ՝ մի շարք սերունդներում և յուրաքանչյուր սերնդում ընտրվում են մարդու համար ցանկալի հատկանիշներով առանձնյակներ։ Անհատական ընտրություն կատարում են ինքնափոշոտվող բույսերի նկատմամբ (ցորեն, գարի, վարսակ) և այդ եղանակով ստացված սերունդը գենետիկորեն լինում է միատարր։ Ընտրության այդ ձևը նույնպես կարող է լինել միանվագ և բազմանվագ։ Անհատական ընտրություն հաճախ կատարում են մաքուր գծեր ստանալու համար։ Ինքնափոշոտվող անհատի սերունդը կոչվում է մաքուր գիծ (հոմոզիգոտ օրգանիզմ)։ Սակայն մուտացիայի հետևանքով մաքուր գծերը աստիճանաբար մի քանի սերունդների ընթացքում դառնում են հետերոզիգոտ։ Ինքնափոշոտումը տանում է դեպի հոմոզիգոտության բարձրացում և նպաստում ժառանգական հատկությունների ամրապնդմանը։ Որպես կանոն մաքուր գծերի կենսունակությունը, աճը, բերքատվությունը խիստ նվազում է։ Դա բացատրվում է նրանով, որ անընդհատ տեղի ունեցող մուտացիաները, որոնք հաճախ ռեցեսիվ բնույթ են կրում, առաջացնում են անբարենպաստ փոփոխություններ։ Այդպիսի ռեցեսիվ գեները հոմոզիգոտ վիճակում ֆենոտիպորեն դրսևորվում են և թողնում վնասակար ազդեցություն։ Այդ է պատճառը, որ ինքնափոշոտվող բույսերում ռեցեսիվ գեներ գրեթե չեն պահպանվում, որովհետև հոմոզիգոտ ոչ կենսունակ, սահմանափակ հարմարողականությամբ օժտված առանձնյակները ոչնչանում են բնական ընտրության ընթացքում։ Չնայած ինքնափոշոտման անբարենպաստ ազդեցությանը՝ այն հաճախ կիրառվում է խաչաձև փոշոտվող բույսերի սելեկցիայում։ Այդ եղանակով ստանում են մաքուր գծեր, որոնցում ամրապնդվում են մարդու համար ցանկալի հատկանիշները, և այնուհետև կատարում միջգծային խաչասերում, որից զգալիորեն ուժեղանում է ստացված սերնդի կենսունակությունը, աճը, զարգացումը։ Այդ երևույթը կոչվում է հետերոզիս։ Այսպես, օրինակ, միջգծային խաչասերման (հիբրիդացման) շնորհիվ 20-30%-ով ձրանում է եգիպտացորենի, շաքարի ճակնդեղի և բանջարանոցային այլ բույսերի բերքատվությունը։ Հետերոզիսի արդյունքները կարելի է ամրապնդել վեգետատիվ բազմացման միջոցով։ Սակայն ստացված միջգծային հիբրիդների՝ միմյանց հետ խաչասերման ժամանակ առաջին և հետագա սերունդների կենսունակությունը աստիճանաբար նվազում է։ Հետերոզիսի երևույթը բացատրվում է նրանով, որ շատ գեներ անցնում են հետերոզիգոտ վիճակի, մինչդեռ ելակետային ձևերի ալելների մեծ մասը հոմոզիգոտ է։ Մեկ այլ վարկածի համաձայն հիբրիդների առաջին սերնդում մեծանում է դոմինանտ գեների քանակը, և հատկանիշի զարգացման համար նրանց գումարային արդյունքը՝ օգտկար գեների փոխներգործությունը, լինում է մեծ։