![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b3/Open_fireplace_with_icon.jpg/640px-Open_fireplace_with_icon.jpg&w=640&q=50)
Բուխարի
From Wikipedia, the free encyclopedia
Բուխարի, աղյուսաշեն կամ քարաշեն, մետաղի զուգորդմամբ պատրաստված կրակատեղի։ Բուխարիները օգտագործվում են իրենց ստեղծած հանգստացնող մթնոլորտի և սենյակը տաքացնելու համար։ Ժամանակակից բուխարիները, կախված դիզայնից, տարբերվում են ջերմային արդյունավետությամբ։ Պատմականորեն դրանք օգտագործվել են բնակարանի ջեռուցման, կերակուր պատրաստելու և ջրի ջեռուցման համար՝ լվացքի և կենցաղային օգտագործման նպատակով։ Կրակը վառում են կրակի համար նախատեսված օջախում, իսկ ծուխը և մնացած գազերը դուրս են գալիս կամ ծխնելույզի կամ դրա համար նախատեսված այլ խողովակաշարի միջոցով։ Բուխարին կարող է ունենալ հիմք, օջախ, կրակատեղի, բուխարի, ծխնելույզ կռունկ (օգտագործվում է խոհանոցում), վանդակաճաղ, երեսպատված մաս, հեծան, կափույր, ծխախցիկ, ծխնելույզ և ծխնելույզի զտիչ կամ հետայրիչ[1]։ Տների արտաքին բուխարիները հաճախ ունենում են աղյուսե թագ, որի մեջ աղյուսի ելուստը կանխում է կաթիլային հոսքը, որպեսզի անձրևաջրերը չհոսեն արտաքին պատերի վրայով։ Գլխարկը, կամ ծածկոցը ծառայում է անձրևաջրերը ծխնելույզի արտաքինից դուրս պահելու համար. անձրևը շատ ավելի մեծ խնդիր է այն ծխնելույզներում, որոնք երեսպատված են ծխատար սալիկների կամ մետաղական երեսպատման համար, քան ավանդական որմնադրության կանոններով կառուցված ծխնելույզներում, որոնք ներծծում են բոլոր անձրևները, բացառությամբ տեղատարափների։ Մի շարք կազմակերպություններ, ինչպես Միացյալ Նահանգների շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը և Վաշինգտոնի Բնապահպանության նահանգային վարչությունը զգուշացնում են, որ տարբեր հետազոտությունների համաձայն, բուխարիները կարող են առողջական խնդիրներ առաջացնել[2]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b3/Open_fireplace_with_icon.jpg/640px-Open_fireplace_with_icon.jpg)