Բուխարա
քաղաք Ուզբեկստանում From Wikipedia, the free encyclopedia
Բուխարա (ուզբ.՝ Buxoro, Бухоро), Կենտրոնական Ասիայի ամենահին քաղաքներից մեկը, Ուզբեկստանի Բուխարայի մարզի վարչական կենտրոնը։ Բուխարան գտնվում է Ուզբեկստանի հարավարևմտյան մասում։ Քաղաքի տարածքում մշակութային-հնագիտական շերտը կազմում է ավելի քան 20 մ։ Այսպիսի խորությունից հնէաբանները գտել են բնակելի և հասարակական կառույցների մնացորդներ, սպասք, մետաղադրամներ, աշխատանքի գործիքներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4-րդ դարով։ Բուխարան քաղաք-թանգարան է, ավելի քան 140 պատմամշակութային կառույցներով։ Իր բնակչության թվով Բուխարան Ուզբեկստանի հինգերորդ մեծ քաղաքն է։ 2014 թվականի ապրիլի 24-ի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 272,710 մարդ։ Քաղաքը տեղակայված է Մետաքսի ճանապարհի և այդ իսկ պատճառով էլ ժամանակին այն խոշոր առևտրային քաղաք է եղել։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բուխարա (այլ կիրառումներ)
Բնակավայր | ||
---|---|---|
Բուխարա | ||
ուզբ.՝ Buxoro | ||
Երկիր | Ուզբեկստան | |
Համայնք | Բուխարայի մարզ | |
Առաջին հիշատակում | 500 | |
Մակերես | 39,4 կմ² | |
ԲԾՄ | 225±1 մետր | |
Բնակչություն | ▲280 187 մարդ (հունվարի 1, 2020) | |
Ժամային գոտի | UTC+5 | |
Փոստային դասիչ | 2001ХХ | |
Պաշտոնական կայք | bukhara.uz | |
| ||
Անվանումը
19-20-րդ դարերի անգլիական գրականության մեջ հանդիպում է Բուխորո տարբերակը կամ Բուհե/Պուհե(捕喝)տարբերակը չինարենում[1]։ Համաձայն Encyclopædia Iranica-ի Բուխարա անվանումը հավանաբար վերցվել է սոգդիանական բուխարակ ("Լավ ճակատագրի վայր")[2], որն էլ իր հերթին վերցվել է սանսկրիտի վիհարա բառից, որը նշանակում է բուդդայական տաճարներ։ Հնագույն ժամանակներում Բուխարան, լինելով Մետաքսի ճանապարհի վրա, եղել է խոշոր բուդդայական կենտրոն։
Մուհամմեդ իբն Ջաֆար Նարշակին իր Բուխարայի պատմություն աշխատության մեջ նշում է՝
Բուխարան ունի բազում անվանումներ։ Դրանցից մեկը Նումիջքաթն է։ Շատ հաճախ դրան անվանում են նաև "Բումիսքաթ": Բուխարան ունի արաբերեն երկու անվանում։ Դրանցից մեկը "Մադինաթ ալ Սուֆրիայան" նշանակում է - "պղնձե քաղաք", իսկ մյուսը "Մադինաթ ալ Թուջարն" է, որը նշանակում է "վաճառականների քաղաք": Բայց, բոլորից առավել տարածվածը Բուխարան է։ Խորասանում չկա ուրիշ մի քաղաք, որ ունենա այդքան անվանում[3]։ |
Սկսած միջին դարերից, քաղաքը հայտնի է Բուհարա անունով/ بخارا արաբական և պարսկական աղբյուրներում։ Ժամանակակից ուզբեկերենում արտասանվում է Բուխորո։
Տրանսպորտ
Բուխարայի օդանավակայանը իրականացնում է ամենօրյա չվերթներ դեպի Ռուսաստան և Ուզբեկստանի այլ քաղաքներ։ M37 մայրուղին միացնում է քաղաքը Թուրքմենստանի խոշոր քաղաքներին, ներառյալ նաև Աշխաբադը։ Բուխարան նաև երկաթուղային կապով կապված է Ուզբեկստանի այլ քաղաքների հետ։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.