Բուլղարիայի ազգային պատկերասրահ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բուլղարիայի ազգային պատկերասրահ (բուլղար․՝ Национална художествена галерия, Natsionalna hudozhestvena galeriya) կերպարվեստի ազգային պատկերասրահ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Այստեղ ներկայացված է բուլղարական արվեստի 50,000 նմուշ։ Տեղակայված է Սոֆիայի Ալեքսանդր Բատենբերգ հրապարակում, պատմական շենքում, որը նախկինում եղել է արքայական պալատ։ Թանգարանը գտնվում է ծովի մակարդակից 556 մետր բարձրության վրա[1]։
Բուլղարիայի ազգային պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Բուլղարիա |
Տեղագրություն | Սոֆիա |
Ղեկավարության նստավայր | Սոֆիա, Բուլղարիա |
Հիմնադրվել է | 1946 |
Կայք | nationalartgallerybg.org |
Ազգային պատկերասրահի կառուցումը պլանավորվել է 1934-1941 թվականներին։ Բուլղարացի առաջին կին ճարտարապետ Վիկտորյա Անգելովայի նախագծով կառուցված շենքն ընդգրկում էր և՛ ռենեսանսի, և՛ ժամանակակից արվեստի հավաքածուներ։ Շենքի կառուցումն ավարտվել է 1942 թվականին, սակայն 1944 թվականի Բուլղարիայի ռմբակոծման ժամանակ ամբողջովին ավերվել է[2]։ Միապետության վերացումից և Բուլղարիայի ազգային հանրապետության ստեղծումից հետո թագավորական պալատի մեծ մասը տրամադրվեց Ազգային պատկերասրահին։ Ռմբակոծումից պահպանված կտավներով ու արքայական հավաքածուով համալրվեց հավաքածուի կազմը։
Պատկերասրահի միջնադարյան բաժինը ձևավերվեց 1965 թվականին և զբաղեցնում է Ալեքսանդր Նևսկու տաճարի կրիպտեն։ 1985 թվականին արտասահմանյան արվեստի հատվածն առանձնացավ և դարձավ Արտասահմանյան արվեստի ազգային պատկերասրահ և տեղափոխվեց արքայական տպագրատան նախկին շենք։
Ազգային պատկերասրահում ներկայացված են ոչ միայն Ազգային վերածննդի արվեստի ժամանակակից նմուշներ, այլ նաև միջնադարյան կտավների մեծ հավաքածու, որը ներառում է ավելի քան 4000 սրբապատկեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.