![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e9/Budesonid_Grundstruktur_V4.svg/langhy-640px-Budesonid_Grundstruktur_V4.svg.png&w=640&q=50)
Բուդեսոնիդ
From Wikipedia, the free encyclopedia
Բուդեսոնիդ, վաճառքային անվանումներից մեկն է Պուլմիկորտը, կորտիկոստերոիդային տեսակի դեղորայք[1]։ Այն հասանելի է ինհալյացիոն տեսակով, դեղահաբով, քթային սփրեյով և ուղիղ աղիքային տարբերակով[1][2]։ Ինհալյացիոն տարբերակը օգտագործվում է ասթմայի և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության բուժման համար[1][3][4]։ Քթային սփրեյը օգտագործվում է ալերգիկ ռինիտի և քթային պոլիպների բուժման համար[2][5]։ Դեղահաբերի պահեստային տեսակները և ուղիղ աղիքային տարբերակները կարող են օգտագործվել աղիների բորբոքային հիվանդությունների բուժման համար, որոնցից են Կրոնի հիվանդությունը, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը և միկրոսկոպիկ կոլիտը[6][7][8]։
![]() | |
![]() | |
Կլինիկական տվյալներ | |
Վաճառքային անվանումներ | Պուլմիկորտ, Ռինոկորտ, Էնտոկորտ, այլ |
AHFS/Drugs.com | Monograph |
MedlinePlus | a608007 |
Թերապևտիկ ապրանքների կարգավորում |
|
Հղիության կատեգորիա |
|
Օգտագործման եղանակներ | Պերօրալ, քթով, շնչափողով, ռեկտալ |
ԱԹԴ կոդ | |
Ֆարմակոկինետիկ տվյալներ | |
Կենսամատչելիություն | 10-20% (առաջին անցման էֆեկտ) |
Սպիտակուցով կապում | 85-90% |
Նյութափոխանակություն | Լյարդային CYP3A4 |
Կիսատրոհման պարբերություն | 2.0-3.6 ժամ |
Դուրսբերում | Մեզ, կղանք |
Նույնացուցիչներ | |
IUPAC անվանում
11β,21-Դիհիդրօքսի-16α,17α-[բութան-1,1-դիիլբիս(օքսի)]պրեգնա-1,4-դիեն-3,20-դիոն
| |
CAS համար | 51333-22-3 |
PubChem CID | 5281004 |
DrugBank | DB01222 |
ChemSpider | |
UNII | |
KEGG | |
ChEMBL | |
PDB լիգանդ | |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.051.927 ![]() |
Քիմիական և ֆիզիկական տվյալներ | |
Քիմիական բանաձև | C25H34O6 |
Մոլային զանգված | 430.534 գ/մոլ g·mol−1 |
3D մոդել (JSmol) | |
SMILES
CCCC1O[C@@H]2C[C@H]3[C@@H]4CCC5=CC(=O)C=C[C@@]5([C@H]4[C@H](C[C@@]3([C@@]2(O1)C(=O)CO)C)O)C | |
InChI
InChI=1S/C25H34O6/c1-4-5-21-30-20-11-17-16-7-6-14-10-15(27)8-9-23(14,2)22(16)18(28)12-24(17,3)25(20,31-21)19(29)13-26/h8-10,16-18,20-22,26,28H,4-7,11-13H2,1-3H3/t16-,17-,18-,20+,21?,22+,23-,24-,25+/m0/s1 Key:VOVIALXJUBGFJZ-KWVAZRHASA | |
Հաճախակի կողմնակի ազդեցություններից են շնչառական ինֆեկցիաները, հազը և գլխացավերը[1]։ Դեղահաբերի օգտագործման դեպքում հանդիպող կողմնակի ազդեցություններից են հոգնածության զգացումը, փսխումը և հոդացավերը[1]։ Ծանր կողմնակի ազդեցություններից են ինֆեկցիայի բարձր ռիսկը, ոսկրերի թուլացումը և կատարակտան[1]։ Դեղահաբի երկարատև օգտագործումը կարող է առաջացնել մակերիկամային անբավարարություն[1]։ Դեղահաբերի օգտագործման հանկարծակի դադարեցումը երկարատև օգտագործումից հետո կարող է լինել վտանգավոր[1]։ Ինհալյացիոն տարբերակը անվտանգ է հղիության ժամանակ[1]։ Բուդեսոնիդը գործում է հիմնականում որպես գլյուկոկորտիկոիդ[1]։
Բուդեսոնիդը պատենտավորվել է 1973 թվականին[9]։ Որպես ասթմայի բուժման դեղամիջոց օգտագործումը սկսվել է 1981 թվականից[10]։ Այն ԱՀԿ դեղերի ցանկում է, որպես առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաանվտանգ և արդյունավետ դեղամիջոցներից մեկը[11]։ Որոշ դեղաձևեր հասանելի են որպես ջեներիկ դեղամիջոց[12]։ Զարգացող երկրներում 200 դեղաչափ պարունակող մեկ ինհալյատորի համար արժեքն է US$5-ից մինչև US$7՝ 2014 թվականի տվյալներով[13]։ 2015 թվականի տվյալներով ամսական օգտագործման ինհալյացիոն տարբերակի արժեքը ԱՄՆ-ում US$100-ից US$200 է[12]։ 2016 թվականին այն ԱՄՆ-ում ամենահաճախ նշանակված դեղերի ցանկում 207-րդն էր՝ մոտ 2 միլիոն նշանակումներով[14]։