Բոսֆորի կամուրջ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բոսֆորի կամուրջ (թուրքերեն՝ Boğaziçi Köprüsü, Boğaz Köprüsü, անգլ.՝ Bosphorus bridge կամ First Bosphorus Bridge), Բոսֆորի վրա կառուցված առաջին կախովի կամուրջը։ Այն միացնում է Ստամբուլի եվրոպական և ասիական հատվածները։ Կամրջի երկարությունը կազմում է 1560 մ, հիմնական թռիչքի երկարությունը՝ 1074 մ, լայնությունը՝ 33 մ, իսկ հիմնասյուների բարձրությունը ծովից՝ 165 մ։ Կամրջի նախագծումը իրականացրել է ռուս ճարտարապետ Օլեգ Կերենսկին։ Կամուրջը բացվել է 1973 թ-ի հոկտեմբերի 29-ին՝ Թուրքական Հանրապետության առաջացման 50-ամյակի առթիվ։ Օրական կամրջի վրայով անցնում է մոտ 200000 տրանսպորտային միջոց, որոնք տեղափոխում են մոտ 600000 ուղևոր։ Բացման պահին Բոսֆորի կամուրջը համարվում էր 4-րդ կախովի կամուրջը աշխարհում իր երկարությամբ։ Ներկայումս այն իր երկարությամբ 22-րդն է։ Անցումը կամրջի վրայով վճարովի է։ Հետիոտների համար անցումը Ստամբուլի քաղաքապետի հրամանով փակվել է, քանի որ դարձել էր վերջին հանգրվան ինքնասպանների համար։
Բոսֆորի կամուրջ Boğaziçi Köprüsü | |
---|---|
Երկիր | Թուրքիա |
Տեղանք | Ստամբուլ, Թուրքիա |
Տեսակ | կախովի կամուրջ, պողպատե կամուրջ, ճանապարհային կամուրջ, տեսարժան վայր, վճարովի կամուրջ և cross-sea bridge? |
Նյութ | պողպատ |
Գույն | Մոխրագույն |
Հատում է | Բոսֆոր |
Կառուցող | Օլեգ Կերենսկի |
Երկարություն | 1560մ |
Լայնություն | 33մ |
Բարձրություն | 105մ |
Հենասյան բարձրություն | 165 |
Բացման տարեթիվ | հոկտեմբերի 30, 1973 |
2016 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի արդյունքում, թուրքական իշխանությունները կամուրջը վերանվանել են «Հուլիսի 15-ի նահատակների կամուրջ»[1][2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.