Բոստոնի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Բոստոնի համալսարան (անգլ.՝ Boston University, BU), մասնավոր հետազոտական համալսարան, տեղակայված է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։ Հիմնադրվել է 1839 թվականին։
Արագ փաստեր Բոստոնի համալսարան, Տեսակ ...
Բոստոնի համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան, մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1869[1][2] |
Ընդհանուր անձնակազմ | 7450 մարդ |
Անդամակցություն | ORCID[3][4], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[5], Coalition of Open Access Policy Institutions?[6], Հասարակական գիտությունների ասոցիացիաների կոնսորցիում[7], ArXiv[8], Ամերիկյան համալսարանների ասոցացիա[9][10], Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[11], Կրթության ամերիկյան խորհուրդ[12], National Humanities Alliance?[13], Higher Education Leadership Initiative for Open Scholarship?[14], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[15] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[16] |
Երկիր | ԱՄՆ[17] |
Տեղագրություն | Մասաչուսեթս և Բոստոն |
Հասցե | One Silber Way, Boston, MA, 02215[18] |
Պարգևներ | |
Կայք | bu.edu(անգլ.) |
Boston University Վիքիպահեստում |
Փակել
Երկրի չափերով չորրորդ համալսարանն է. այնտեղ սովորում է ավելի քան 30 հազար ուսանող և աշխատում է գրեթե 4 հազար գիտնական և դասախոս։ Համալսարանը առաջարկում է ուսուցում դոկտորական, մագիստրոսական և բակալավրիատի ծրագրեր 18 դպրոցներում և քոլեջներում։
2014 թվականին Բոստոնի համալսարանը 43-րդ հորիզոնականն է զբաղեցրել Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանշային աղյուսակում[19], և 89-րդ հորիզոնականը՝ Forbes-ի վարկածով ԱՄՆ լավագույն բուհերի վարկանշային ցանկում[20]։
Բոստոնի համալսարանի ուսանողները բնակվում են երկու քաղաքային կամպուսներում, որ գտնվում են Չարլզ գետի ափին։