Բոյայի մրցանակ
From Wikipedia, the free encyclopedia
Բոյայի մրցանակ (անգլ.՝ János Bolyai International Award for Mathematics), Հունգարիայի գիտությունների ակադեմիայի միջազգային մաթեմատիկական մրցանակը։ Կրում է հունգարացի մաթեմատիկոս Յանոշ Բոյայի անունը։ 2010 թվականի մրցանակի հանձնման արարողության ժամանակ ներկա էին Միջազգային մաթեմատիկական միության, Եվրոպական մաթեմատիկական հասարակության և Հունգարիայի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները։
Մրցանակը ստեղծվել է 1902 թվականին և պարգևատրվել է երկու անգամ՝ մինչև Առաջին համաշխարհային պատերազմ, պատերազմը սկսելու պատճառով երրորդ պարգևատրումը 1915 թվականին տեղի չի ունեցել[1]։ Մրցանակով պարգևատրվել են այն գիտնականները, որոնք առավելագույն ներդրում են ունեցել մաթեմատիկայի զարգացման բնագավառում վերջին 25 տարվա ընթացքում[2], և կազմել է 10 հազար կրոն։
Վերականգնվել է 1994 թվականին, պարգևատրումները անցկացվում են 2000 թվականից հինգ տարին մեկ անգամ։ Մրցանակը շնորհվում է վերջին 15 տարիների ընթացքում մաթեմատիկայի բնագավառում լավագույն մենագրության համար[3] և ներառում է 25 հազար դոլար և բրոնզե մեդալ[3]։