ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակում (2021)
From Wikipedia, the free encyclopedia
2021 թվականի հունվարի 5-ին և 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ հավաքվել էին Վաշինգտոն ԿՇ-ում, որպեսզի մերժեն 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները և աջակցեն փոխնախագահ Մայք Փենսի և Կոնգրեսի նկատմամբ Թրամփի պահանջը՝ չճանաչելու ընտրված նախագահ Ջո Բայդենի հաղթանակը[4][5][6]։ Այդ ժամանակ Կոնգրեսը նիստ էր գումարել՝ անցկացնելով Ընտրիչների կոլեգիայի ձայների հաշվարկը և բանավեճեր անցկացնելով այն բանից հետո, երբ կոնգրեսականներ Թեդ Քրուզը և Փոլ Գոսարը հակադարձել են Արիզոնայում Ընտրիչների կոլեգիայի կողմից ձայների հաշվարկի դեմ։ ԱՄՆ-ի Կապիտոլիումի համալիրի որոշ շենքեր տարհանվել են, և ցուցարարները ճեղքել են անվտանգության համակարգը, որպեսզի մտնեն Կապիտոլիումի շենք, ներառյալ Ազգային քանդակագործական դահլիճը[7][8]։ Չորեքշաբթի օրը Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը պարետային ժամ է հայտարարել[9]։
ԱՄՆ Կապիտոլիումի գրոհում 2021 | |
---|---|
Մաս 2020-2021 ԱՄՆ նախագահական ընտրությունների բողոքի ցույցեր | |
Մարդկանց բազմություն Վաշինգտոն ԿՇ-ում | |
Ամսաթիվ | Հունվարի 6, 2021 |
Վայր | Վաշինգտոն, ԴիՍի, Միացյալ Նահանագներ 38°53′23″ հս․ լ. 77°00′32″ ամ. ե.HGЯO |
Պատճառ | Ընդդիմություն ԱՄՆ 2020 թվականի նախագահական ընտրություններում ընտրիչների կոլեգիայի ձայների հաշվարկին |
Կորուստներ | |
Զոհեր | 4[1][2] |
Վիրավորներ | Առնվազն 14 ոստիկան[3] |
Ձերբակալվածներ | Առնվազն 52[3] |
Իրադարձություններ
Ցուցարարները սկսել են հավաքվել Վաշինգտոն ԿՇ-ում, երեքշաբթի՝ հունվարի 5-ին, հաջորդ օրը նախատեսված հանրահավաքից առաջ։ Երեքշաբթի երեկոյան և չորեքշաբթի առավոտյան ձերբակալվել է առնվազն 10 մարդ[7]։
Հունվարի 6-ի առավոտյան հազարավոր ցուցարարներ շրջափակել են Վաշինգտոնի կոթողը՝ հանրահավաք անցկացնելու համար։ Մի քանի մարդ ելույթ է ունեցել Էլիփս զբոսայգում (Սպիտակ տնից դեպի հարավ), այդ թվում՝ Թրամփի խորհրդական Ռուդի Ջուլիանին և ինքը՝ Թրամփը։ Ջուլիանին դիմել է ամբոխին՝ կրկնելով իրադարձությունների վարկածը, որի համաձայն ընտրություններում օգտագործված քվեարկության մեքենաները «ջարդված» են եղել։ Թրամփը հանդես է եկել ապակյա միջնապատի հետևից՝ հարձակվելով ԶԼՄ-ների վրա և Փենսին կոչ անելով չեղարկել ընտրությունների արդյունքները, ինչը չի մտնում Փենսի սահմանադրական լիազորությունների մեջ[10]։
Չորեքշաբթի օրը Փենսը նամակ է հրապարակել Կոնգրեսում, որում ասել է, որ չի վիճարկի Բայդենի հաղթանակը[10]։ Չորեքշաբթի օրը՝ ժամը 14։15-ին[11], ցուցարարները սկսել են ԱՄՆ Կապիտոլիումի համալիրում շենքի գրոհի փորձերը։ Համալիրի որոշ շենքեր տարհանվել են, և ցուցարարները ճեղքել են անվտանգության համակարգը՝ ներխուժելով Կապիտոլիումի շենք, այդ թվում նաև Ազգային քանդակագործական դահլիճ[7][8]։ Ավելի ուշ համալիրում գտնվող բոլոր շենքերն արգելափակվել են, մուտքն ու ելքը արգելվել են։ Շենքում մարդկանց խնդրել են անցնել կաբինետներ և փակել դռներն ու պատուհանները, իսկ նրանց, որոնք դրսում են եղել, խորհուրդ են տվել «ապաստան փնտրել»[12]։ Կոնգրեսի անդամներին կարգադրել են հակագազեր հագնել այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները սկսել են արցունքաբեր գազ օգտագործել շենքում։ ABC News-ը հայտնել է, որ Կապիտոլիումի շենքում կրակոցներ են լսվել, և որ Ներկայացուցիչների պալատի մուտքի դռան մոտ զինված հակամարտություն է առաջացել[13]։ Արդյունքում ցուցարարներից մեկը վիրավորվել է պարանոցին հասցված կրակոցից[14]։
Արձագանք
ԶԼՄ
- Բրիտանական Guardian-ը համարում է, որ Թրամփը փորձել է պետական հեղաշրջում իրականացնել։ Թերթի կարծիքով՝ գործողությունների նպատակը Բայդենին նախագահ դառնալու խանգարելն էր, և դա նրա նախագահության ապալեգիտիմացման և նոր վարչակազմի դերի թուլացման արշավի մի մասն է[6]։
- Independent թերթի կարծիքով՝ Թրամփը խռովություններ է հրահրել, որոնք ավելի շատ ասոցացվում են անկայուն երկրներում իշխանության բռնի փոխանցման հետ և Թրամփի կողմնակիցներին համեմատում է բոլշևիկների և Ձմեռային պալատի գրոհի հետ։ Ի տարբերություն 1917 թվականի Պետրոգրադի, ինչպես գրում է թերթը, նոր «հեղափոխականները» սելֆի էին անում Կապիտոլիումի ֆոնին[6]։
- Թվիթթերը, Ինստագրամը և Ֆեյսբուքը ժամանակավորապես անջատել են ներկայիս ԱՄՆ նախագահ Թրամփի հաշիվները։
Բիզնես
- ԱՄՆ-ի խոշորագույն ընկերությունների և բիզնես միավորումների, այդ թվում՝ Citi Bank-ի և Արդյունաբերական պալատի ղեկավարները դիմել են օրենսդիրներին՝ պահանջելով անհապաղ հեռացնել Դոնալդ Թրամփին իշխանությունից՝ օգտվելով իրավունքից, որը տալիս է ԱՄՆ Սահմանադրության 25-րդ ուղղումը[15]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.