From Wikipedia, the free encyclopedia
Պարետային ժամը (արգելված ժամանակ) արգելք է՝ այն անձանց համար, ովքեր չունեն համապատասխան թույլտվություն օրվա որոշակի ժամին (ինչպես կանոն՝ գիշերը) գտնվել փողոցում, հասարակական վայրերում։ Նպատակ է հետապնդում՝ պահպանել կարգը, արտակարգ իրավիճակներում նվազեցնել զոհերի թիվը։ Արգելքի պահպանմանը հետևում են հատուկ այդ նպատակով առանձնացված զորքեր կամ ոստիկաններ։
Չիլիում պարետային ժամ է հայտարարվել այն ժամանակ, երբ իշխանության եկավ Աուգուստո Պինոչետը։
1991 թվականի օգոստոսի 20-ին՝ Մոսկվայում, ԽՍՀՄ կուսակցական ու զինվորական վերնախավը՝ երկրում սկսված ժողովրդավարական զարգացումները ճնշելու և խորը ճգնաժամում հայտնված հասարակարգի փլուզումը ռազմական ուժով և բռնաճնշումների միջոցով կանխելու նպատակով, Արտակարգ դրության պետական կոմիտեն (ԱԴՊԿ) հայտարարեց պարետային ժամ, որը նույն օրն էլ չեղյալ հայտարարվեց։
1992 թվականի մայիսին, Տաջիկստանի քաղաքացիական պատերազմի սկզբին, Տաջիկստանում հայտարարվեց պարետային ժամ, որը տևեց մի քանի տարի[1]։ Երեկոյան և գիշերը, առանց անձնագրի, չէր թույլատրվում դուրս գալ փողոց։
Կապված 1993 թվականի իրադարձությունների հետ, պարետային ժամը Մոսկվայում շարունակվեց մի քանի օր ( Ելցինի և Գերագույն խորհրդի հակամարտությունը։ Ըստ մի խումբ հայրենասերների, պարետային ժամ հայտարարվել էր նրա համար, որ Մոսկվայից, գաղտնի, հեռացնեն հազարավոր զոհվածների մարմիններ)։
2009 թվականի մայիսի 20-ին Ռուսաստանի Դաշնությունում պարետային ժամ է հայտարարվել անչափահասների համար[2]։ Մասնավորապես, օրենքը սահմանում է, որ մինչև 7 տարեկան երեխաները, առանց ծնողների կամ պաշտոնական ներկայացուցչի, չեն կարող լինել հանրային վայրերում, նաև կարող են դուրս գալ փողոց միայն չափահաս, հարազատ քրոջ կամ եղբոր ուղեկցությամբ։ Սահմանափակվում է՝ անչափահասների մուտքը խաղատներ։ Օրենքի ընդունումն ուղեկցվեց՝ բնակչության կողմից, մասսայական քննադատություններով ու դժգոհություններով[3][4]։ Կա կարծիք, որ այս օրենքը խախտում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հիմնական իրավունքները՝ երաշխավորված Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությամբ։ Նմանատիպ գործելաոճ (juvenile curfew) գոյություն ունի նաև ԱՄՆ-ում (որպես կանոն սահմանվում է տեղական իշխանությունների կողմից), ինչը նույնպես՝ հանրային դժգոհության առարկա է։ Նման գործելաոճ եղել է նաև ԽՍՀՄ-ում։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրամանագրով, մի շարք ահաբեկչություններից հետո, երկրում հայտարարվեց պարետային ժամ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.