Փողկապի տեսակ, որը բաղկացած է մետաղական ծայրամասով ավարտվող լարից կամ կաշվե հյուսքով պարանից, որը համալրվում է դեկորատիվ ճարմանդով կամ սահ From Wikipedia, the free encyclopedia
Բոլո փողկապ (երբեմն՝ բոլա փողկապ կամ կոշիկի պարանով վզնոց), փողկապի տեսակ, որը բաղկացած է մետաղական ծայրամասով ավարտվող լարից (անգլ.՝ aiguillettes)[1] կամ կաշվե հյուսքով պարանից, որը համալրվում է դեկորատիվ ճարմանդով կամ սահիկով։
Բոլոներ կարելի է պատրաստել` օգտագործելով հարթ մակերևույթով իրեր, ինչպիսիք են կանացի ամրակալները՝ քորոցները, մետաղադրամները, հղկված քարերը, շիշ բացելու սարքերը կամ սառնարանին ամրացվող մագնիսները։ Կաշվե և մետաղական ծայրամասով պարանները, սեղմակներն ու ճարմանդները հասանելի են և լայնորեն տարածվում են զարդերի մատակարարող ֆիրմաներից։
Միացյալ Նահանգներում բոլո փողկապները, լինելով արևմտյան մշակույթի մաս, հիմնականում լայնորեն տարածվել են երկրի արևմտյան շրջաններում։ Բոլո փողկապի բազմազանությունն ու արծաթյա հուշագրումները 20-րդ դարի կեսից սկսած Հոպիի, Նավաուի, Զունիի և Պուեբլոյի արծաթագործության ավանդությունների մասն են կազմել[2]։
1971 թվականին բոլո փողկապը Արիզոնայում պաշտոնապես համարվել է հագուստի պարտադիր մաս։ Նոր Մեքսիկայում 1987 թվականին որոշում է կայացվել՝ բոլոն՝ որպես պետության պաշտոնական փողկապ համարելու մասին։ 1987 թվականի մարտի 13-ին Նոր Մեքսիկայի նահանգապետ Բիլ Ռիչարդսոնը օրենք է ստորագրել, որ բոլո փողկապը պետության պաշտոնական փողկապն է համարվում[3]։ Իսկ 2007 թվականին բոլո փողկապը կոչվեց նաև Տեխասի պաշտոնական փողկապ[4]։
Միացյալ Թագավորությունում բոլո կապերը հայտնի են որպես կոշիկները շրջանակող՝ եզրագծող կապեր։ Դրանք մեծ ժողովրդականություն էին վայելում 1950-ական թվականներին Թեդի Տղաների[5] [Ն 1]շրջանում, ովքեր հագնում էին այդ կոշիկները փափուկ դրափից կոստյումների հետ[6][7]։
Բոլո փողկապերը նորաձև դարձան նաև 1980-ական թվականներին` ռոք երաժշտության վերածնունդի նոր ալիքի հետ։ Բոլո փողկապը վերադարձավ որպես նորաձևության աքսեսուար 1988 թվականի աշնանը, երբ հոլիվուդյան տղամարդ աստղերը հաճախ սկսեցին կրել դրանք։ Տարբեր առիթների համար, Ջինսուեսթ (անգլ.՝ Jeanswest), Մերրի-Գո-Ռաունդ (անգլ.՝ Merry-Go-Round) և նմանատիպ այլ ցանցային խանութներ վաճառեցին բազմաթիվ տարբերակներ։
1980-1990-ական թվականների ընթացքում որոշ էլեգանտ և թանկ բոլո փողկապեր վաճառվեցին Ճապոնիայում, Կորեայում և Չինաստանում։ Ոմանք ունեին ձեռքով պատրաստված նրբագեղ լարեր՝ անսովոր և հետաքրքիր խորհրդանշաններով։ Արտասահմանում վաճառքը մեծ թափով աճեց 1970-ականներից հետո, մինչև 1980-ական թվականները, որից հետո Միացյալ Նահանգներում բոլո փողկապերը սկսեցին դուրս գալ նորաձևությունից[8]։
2013 թվականի Ֆուտբոլի ազգային լիգայի (ՖԱԼ) (անգլ.՝ National Football League -NFL) մրցաշրջանում Սան Դիեգոյի կիսապաշտպան Ֆիլիպ Ռիվերսը գրավել է լրատվամիջոցների ուշադրությունը՝ բոլո կապերի հաճախակի օգտագործման համար։ Նա նշել է, որ դրանք կրել է նաև 2013-2014 թվականների ՖԱԼ-ի վերջնախաղին՝ «Սինցինատիի Բենգալներ»-ին հաղթելուց հետո[9][10]։
Արիզոնայի նահանգի Վիքենբուրգ[Ն 2] քաղաքի բնակիչ Վիկտոր Էմանուել Սեդարստաֆը պնդում է, որ հորինել է բոլո փողկապը 1940-ական թվականների վերջին, իսկ ավելի ուշ՝ արտոնագրել է սահիկների դիզայնը։
Սանսեթ (անգլ.՝ Sunset) ամսագրի[Ն 3] հոդվածներից մեկում նշվում է.
Կովբոյ Վիկտոր Սեդարստաֆը մի օր ձիով զբոսնում է Վիքենբուրգում, երբ նրա գլխարկը պատահաբար պատռվում է։ Զգուշանալով, որ կկորցնի իր գլխարկի արծաթափայլ տարբերանշանը, նա այն պտտեցնում է իր պարանոցի շուրջը։ Նրան ուղեկցողը կատակում է. «Քո կրած նոր փողկապը գեղեցիկ տեսք ունի, Վի՛կ»։ Գաղափարը դուր է գալիս, և Սեդարստաֆը շուտով ձևավորում է առաջին բոլա փողկապը (անունը առաջացել է բոլեդրորայից՝ արգենտինական լարիատ բառերից)[11]։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.