Բոդրում
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բոդրում (թուրքերեն՝ Bodrum), շրջան և քաղաք Մուղլայի մարզում, Էգեյան ծովի Գյոկով ծովածոցի հյուսիսում, հունական Կոս կղզուն դեմ հանդիման, Անթալիայից մոտ 300 կմ արևմուտք։ Մշտական բնակչությունը՝ 31 հազար։
Քաղաք | ||
---|---|---|
Բոդրում | ||
թուրքերեն՝ Bodrum | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Մուղլայի մարզ | |
Քաղաքապետ | Ագան Մազլում | |
Առաջին հիշատակում | մ.թ.ա. 5-րդ դար | |
Մակերես | 557 կմ² | |
ԲԾՄ | 30 մ | |
Բնակչություն | 87 826 մարդ (2000) | |
Խտություն | 158 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | +90 252 | |
Փոստային դասիչ | 48x xx | |
Պաշտոնական կայք | bodrum.bel.tr | |
| ||
Հնում Բոդրումի տեղանքում եղել է Կարիայի մայրաքաղաքը՝ հարուստ քաղաք Հալիկառնասը։ Հալիկառնասյան դամբարանը համարվում է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։ Միջին դարերում նրա փլատակների վրա ոտքի ելավ հունական ձկնորսական գյուղակ։
1912 թվականին քաղաքում ապրում էին թուրքեր՝ 8817 մարդ, հույներ՝ 5060 մարդ[1]։
Ժամանակակից Բոդրումը իր պատմության հաշվարկը սկսում է 1402 թվականից, երբ ռոդոսյան հիվանդախնամ-ասպետները այստեղ հիմնադրեցին Սուրբ Պետրոսի դղյակը (լատ. Petronium), որը մինչ օրս շարունակում է մնալ հիմնական տեսարժան վայրը։ 1522 թվականին դղյակն անցավ սուլթան Սուլեյման Փառահեղի (Սուլեյման I) ձեռքը։ Այժմ այստեղ ցուցադրվում են ուլուբուրունյան գանձերը։ 1824 թվականին Գերոնտաս ծովածոցում, քաղաքի հյուսիսում, հեղափոխական Հունաստանի նավատորմը պարտության մատնեց Օսմանյան կայսրության և վերջինիս վասալների՝ Եգիպտոսի, Ալժիրի, Թունիսի և Լիբիայի, միացյալ նավատորմին (տես.` Գերոնտասի ճակատամարտ)։ 1919 թվականից մինչև 1921 թվականը քաղաքը գտնվել է իտալական օկուպացիայի ներքո։ Վերջին տասնամյակներին թուրքական կառավարությունը որոշում կայացրեց զարգացնել Բոդրումը` որպես միջազգային առողջավայր։ Զբոսաշրջիկներին այստեղ գրավում են ոչ միայն գեղատեսիլ վայրերը, այլ նաև զբոսանավերի համար նախատեսված, աշխույժ գիշերային կյանքով լի կայանատեղին։ Ալգլալեզու զբոսաշրջիկները Բոդրումը կատակախառն կոչում են «Եվրոպայի անկողին» (բառախաղ անգլերենով՝ Bodrum և bedroom )։
Մարզը ներառում է Բոդրումի, Թուրգութրեյսի, Օրթաքենտի, Թյուրքբյուքյուի, Յալիքավաքի, Գյումյուշլյուքի, Բիթեզի, Քոնաջիկի, Յալի, Մումջուլարի տեղական ինքնավարությունները։
Բոդրումի կլիման չափավոր միջերկրածովյան է։ Եղանակը ձևավորվում է հիմնականում ավելի սառը Էգեյան ծովի ազդեցությամբ, քան՝ Միջերկրականի։ Այսպիսի առանձնահատկության շնորհիվ Բոդրումում ամռանը առավել հարմարավետ, բարեհաճ եղանակ է լինում՝ Միջերկրական ծովի առափնյա այլ քաղաքների հետ համեմատած։
Միջին ջերմաստիճան °C | Միջին ջերմաստիճան Ջրի մակերևույթի միջին ջերմաստիճանը °C | |
---|---|---|
Հունվար | ||
Փետրվար | ||
Մարտ | ||
Ապրիլ | ||
Մայիս | ||
Հունիս | ||
Հուլիս | ||
Օգոստոս | ||
Սեպտեմբեր | ||
Հոկտեմբեր | ||
Նոյեմբեր | ||
Դեկտեմբեր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.