![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bb/Year-1720-Russian-letter-to-Kangxi.png/640px-Year-1720-Russian-letter-to-Kangxi.png&w=640&q=50)
Բոգդիխան
From Wikipedia, the free encyclopedia
Բոգդիխան (մոնղ.՝ Богд хаан` սուրբ տիրակալ) տերմին, որով XVI—XVIII դարում ռուսական հրովարտակների մեջ անվանում էին Չինաստանի Մին (1368-1644) և ավելի վաղ՝ Ցին դինստիայի կայսրերին[1]։ Ռուսերենում տիտղոսի գործածության ի հայտ գալը, ըստ երևույթին, կապված է Մանջուրիայի Աբահայ կայսեր կողմից թուրք-մոնղոլական «բոգդո-խան» տիտղոսի յուրացման հետ (մինչև մանջուրացիների կողմից Չինաստանի գրավումը)։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bb/Year-1720-Russian-letter-to-Kangxi.png/640px-Year-1720-Russian-letter-to-Kangxi.png)
Խաբարովի Ամուր (1650-ական թվականներ) կատարած արշավանքի և հետագա ռուս-չինական հարաբերությունների ժամանակ գրված հրովարտակներում հանդիպում են «բոգդոյական արքա» («богдойский царь»)[2], «բոգդոյական իշխան» («богдойский князь»)[3], «բոգդոյական խան» («богдойский хан»)[4] անվանումները։
Ռուսական գրականության մեջ երկար ժամանակ այն լայն իմաստով վերաբերել է չինական կայսրերին։
Մոնղոլական ազգային հեղափոխությունից հետո «բոգդո-խան» (ռուսական աղբյուրներում նաև՝ «բոգդիխան», «բոգդոխան») տիտղոսն ստացավ մոնղոլ բուդդիստների գահ բարձրացած Բոգդո-գեգեն VIII-ը՝ այն «ժառանգելով» Ցին կայսրության վերջին կայսրից։