կորեացի երգչուհի From Wikipedia, the free encyclopedia
ԲոԱ (անգլ.՝ BoA, ամբողջական անունը Կվոն Բոա է, նոյեմբերի 5, 1986, Գուրի, Գյոնգի, Հարավային Կորեա[1])՝ կորեացի երգչուհի, հայտնի է Հարավային Կորեայում և Ճապոնիայում[2][3][4]։ Ծնվել և մեծացել է Կուրիում, Հարավային Կորեայում[2][4][5]։ Երգչուհին լայն ճանաչում ձեռք բերեց SM Entertainment ընկերության հետ պայմանագիր կնքելուց հետո, որը գտել է նրան, երբ Բոան իր ավագ եղբոր հետ եկել էր «տալանտների որոնում» փորձին[6][7]։
Կվոն Բոա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ԲոԱ |
Ի ծնե անուն | կորեերեն՝ 권보아 և չինարեն՝ 權珤雅 |
Ծնվել է | նոյեմբերի 5, 1986 (37 տարեկան) Գուրի, Գյոնգի, Հարավային Կորեա |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | փոփ և քեյ փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, հեղինակ-կատարող և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Avex Trax և S.M. Entertainment |
Կրթություն | Կորեա Քենթ արտասահմանյան դպրոց |
Անդամակցություն | Got the Beat? |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
BoA Վիքիպահեստում |
2000 թվականին, երկու տարի սովորելուց հետո, թողարկում է իր առաջին ճապոներեն առաջնելույթային ալբոմը, որն անվանվում է Listen To My Heart[8][9][10][11]։
Ստացվեց այնպես, որ երգչուհին պետք է բեմ դուրս գար հիփ-հոփ և R&B ժանրերով, ինչպես Նելլին և Ջանետ Ջեկսոնը։ Երգերի բառերը և երաժշտությունը պետք է գրեր հենց ինքը[12][13][14]։ Երգչուհին առաջինը սկսում է աշխատել իր Liten to My Heart ալբոմի երգերի բառերի վրա, առաջին երգը որը գրել է անվանել է՝«Nothing’s Gonna Change»[15][16]։
ԲոԱ-ն խոսում է՝ ճապոներեն և անգլերեն, իր հարազատ լեզվի հետ մեկտեղ և երգ է գրել չինական բարբառով[17][18]։
2000 թվականին ԲոԱ-ն 13 տարեկանում բարձրացավ բեմ[19][20][21]։ 2000 թվականի օգոստոսի 25 -ին ստեղծեց նոր ալբոմ «ID; Peace B» անվանումով։ Ալբոմը շատ հաջող էր[22]։ Ընդգրկվել է Top 10 of the South Korean charts և վաճառվել է 156,000 units[23]։ Նույն թվականին աղջիկը պատրաստվում է Ճապոնիայում իր առաջին ելույթին։ 2001 թվականի սկզբին ԲոԱն թողարկում է իր նոր առաջին մինի ալբոմը՝«Don’t Start Now»[24][25]։
Աղջիկը չի ավարտել ուսումը դպրոցում Ճապոնիայում կայացած առաջնաելույթի պատճառով։ ԲոԱ-ի ծնողները դեմ էին երգչուհու կարիերային, բայց շարժվեցին աղջկա ցանկությամբ, օգնելով նրան[26][27]։ 2002 թվականի մարտի 13 -ին ԲոԱն թողարկում է իր առաջին ճապոնական մինի ալբոմը «Listen to my heart» անվանումով[28][29]։
2003 թվականի վերջին ԲոԱն քիչ դադար է տալիս ճապոնական գործունեությանը և վերադառնում է կորեական երաժշտական բեմը իր երկրորդ մինի ալբոմով «Miracle»[30]։
ԲոԱի երկրորդ ճապոնական ալբոմը՝ Valenti (2003), դարձավ նրա լավագույն վաճառքի ալբոմը, ինչպես նաև, ավելի քան 1.249.000 օրինակով վաճառվածը[31][32][33]։
2004 թվականին երգչուհին թողարկում է իր չորրորդ կորեական մինի ալբոմը՝«My Name»[34]։ Ալբոմում ընդգրկված են ճապոնական երկու երգեր[35][36][37]։ 2004 թվականի սեպտեմբերին՝ դառնում է տասնմեկերորդ հարավկորեական ամենաշատ վաճառքի ենթարկված ալբոմը[38][39][40] ։
2005 թվականի Girls on Top ալբոմն այդքան էլ վաճառված չէր քան թե նախորդ ալբոմը 113,000, համենայնդեպս այն ստացավ տասնչորսերորդ ալբոմը հարավկորեական ամենավաճառված ալբոմներից[41]։
2006 թվականի փետրվարին ԲոԱն թողարկում է իր նոր ճապոնական ալբոմը՝ «Outgrow»[42][43]։
2007 թվականի սկզբին երգչուհին թողարկում է իր հինգերորդ ճապոնական ալբոմը[44][45]։ 2008 թվականին ԲոԱն թողարկում է իր վեցերորդ ալբոմը «The Face»։ Այդ ժամանակից սկսած երգչուհին ստանում է «K-Pop ի թագուհի» անվանումը[46][47][48]։
2012 թվականին, 2 տարի դադարից հետո ԲոԱն վերադառնում է կորեական էստրադա և թողարկում իր յոթերերդ ալբոմը[49][50][51]։
2013 թվականի նոյեմբերի 17-26-ը երգչուհին առաջին անգամ մենահամերգներ տվեց Սեուլում[52][53][54]
Համերգները անցան «BoA Special Live 2013 — Here I Am» անունով[55][56]։ Համերգների ժամանակ, կատարողուհին նոր երգ ներկայացրեց «Disturbance» և հունվարի 28- ին դուրս եկավ պաշտոնական երգը[57][58][59]։
Երգչուհին նաև նկարահանվեց ֆիլմում։
2014 թվականին Avex Trax ասաց, որ ԲոԱն թողարկում է 37-րդ ճապոնական երգը՝«Masayume Chasing»[60][61]։ Իսկ թողարկվեց 2010 թվականի հուլիսի 23- ին[62]։
2014 թվականի դեկտեմբերի 31 -ին հայտարարվեց, որ Բոան թողարկելու է իր 8-րդ կորեական ալբոմը[63][64][65]։
Ապրիլի 30- ին հայտնվեց, որ նրա ութերորդ ալբոմի անունը կլինի Kiss My Lips, իսկ ալբոմը դուրս կգա մայիսի 12 -ին[66][67][68][69]։
Կորեական սկավառակագրություն
Ճապոնական սկավառակագրություն
Անգլիական սկավառակագրություն
Տարի | Ցանց | Կոչում | Դերը | Տևողությունը |
---|---|---|---|---|
2010 | SBS | Athena: Goddess of War | ինքն իրեն | Cameo, ep 7–8 |
2011-2012 | SBS | K-pop Star Season 1 | ինքն իրեն | Judge for SM Entertainment |
2012 | SBS | Jung Jae-hyung & Lee Hyori's You and I | ինքն իրեն | Guest Star, ep. 22 |
2012 | KBS | Win Win | ինքն իրեն | Guest Star, ep 116–117 |
2012 | MBC | Road For Hope | ինքն իրեն | Guest Star |
2012-2013 | SBS | K-pop Star Season 2 | ինքն իրեն | Judge for SM Entertainment |
2013 | SBS | Thank You | ինքն իրեն | Guest Star, ep 21–22 |
2013 | KBS | Waiting for Love | Ջու Յեոն-աե | Drama special (main role) |
2013 | MBC | Infinite Challenge | ինքն իրեն | Paired up with Gil Seong-joon for Song Festival 2013 |
2014 | MBC Every1 | EXO 90:2014 | ինքն իրեն | Guest Star, ep 9 |
2014 | SBS | Star Documentary Kpop Hero Season 2 | ինքն իրեն | Feature, ep 9 |
2015 | JTBC | Crime Scene 2 | Colleague Kwon | Guest Star, ep 10 |
2015 | tvN | Three Meals a Day | ինքն իրեն | Guest, Ep 6-7 (with Yoo Hae-jin) |
2015 | JTBC | Please Take Care of My Refrigerator | ինքն իրեն | Guest Star with SHINee's Key |
2015 | JTBC | Hidden Singer Season 4 | ինքն իրեն | Guest Star, ep 1 |
2015 | KBS2 | You Hee-yeol's Sketchbook | ինքն իրեն | Guest Star ep 275 |
2016 | JTBC | My Wife's Having an Affair this Week | Կվոն Բո-յոունգ | Main role |
2017 | MNET | Produce 101 Season 2 | ինքն իրեն | MC/Producer Representative |
Ֆիլմ
Տարի | Կոչում | Դերը | Տևողություն |
---|---|---|---|
2006 | Over the Hedge | Heather the Possum (ձայն) | Կորեական և Ճապոնական զուգորդվող տարբերակները |
2012 | I AM. | ինքն իրեն | Վավերագրական |
2014 | Make Your Move 3D | Այա | Հոլիվուդյան ֆիլմ |
2014 | Venus Talk | Սոնգ Բեոմ-սիկ | Կորեական ֆիլմ |
2014 | Big Match | Սու-Կյունգ | Կորեական ֆիլմ |
2015 | SMTOWN THE STAGE | ինքն իրեն | Վավերագրական |
2017 | Autumn Post Office | Սու-րյուն | Կորեական ֆիլմ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.