Բյալոգարդ
From Wikipedia, the free encyclopedia
Բյալոգարդ (լեհ.՝ Białogard, pronounced Bia-wo-gart, |b|J|a|'|ł|o|g|a|r|t, գերմ.՝ Belgard, [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈbɛlɡaʁt]]] ( լսել); Pomeranian: Biôłogard, պատմականորեն՝ Pomořský Bělehrad[2]), քաղաք Լեհաստանում՝ Արևմտա-Պոմորյան վոևոդության նույնանուն պովյատում (շրջանում), որի վարչական կենտրոնն է։ Ունի քաղաքային գմինայի (համայնքի) կարգավիճակ։ Զբաղեցնում է 25,72 քառակուսի կիլոմետր տարածք[3]։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 24 716[4], 2021 թվականի հունիսի 30-ի տվյալներով՝ 23 811[5], այդ նույն տարվա դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ 23.614[6][7] (այդ ցուցանիշով իններորդ տեղն է զբաղեցրել վոևոդությունում)[8]։ Բնակչության միջին խտությունը կազմել է 918 մարդ/կմ2։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բյալոգարդ | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Մակերես | 25,73 կմ² | ||||
ԲԾՄ | 23 մետր, 21 մետր | ||||
Բնակչություն | ▼23 142 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 78-200 | ||||
Պաշտոնական կայք | bialogard.info(լեհ.)(շվեդ.)(գերմ.)(անգլ.) | ||||
| |||||
Միջին Պոմերանիայի կարևորագույն երկաթուղային հանգույցն է, որը միմյանց է կապում Կոլոբժեգն ու Պիլան, Գդանսկն ու Ստարգարդը։ Բացի այդ, առևտրական կենտրոն է, ունի հացահատիկի մեծ շտեմարան։