Բլուզ
From Wikipedia, the free encyclopedia
Բլուզը ( ֆր.՝ Blouson՝ կուրտկա) բարակ կտորից կանացի թեթև հագուստ է՝ կարճ, գոտկատեղին հասնող վերնաշապիկի տեսքով[1]։ Բլուզն ունենում է թևքեր, օձիք և թեզանիք։ Հաճախ կոճկվում է կոճակներով, սակայն լինում են նաև տունիկանման բլուզներ։ Քիչ չեն հանդիպում նաև կրծքի ժանեկազարդով, բոլորածալերով, փոթազարդերով և ուլունքային ապլիկացիաներով բլուզները։ Սպիտակ բլուզը խիստ գործնական ոճի անփոխարինելի տարր է[փա՞ստ][2]։ Սովորաբար բլուզները կրում են կիսաշրջազգեստի հետ[3]։
Բլուզան ընդարձակ վերնաշապիկ է, որը կրում են առանց գոտու։ Դա ժամանակների հետ վերափոխված միջնադարյան վերնազգեստ է։ Կանացի և տղամարդու հագուստ է։ Ավելի շատ կրում էին աշխատավորներն ու գյուղերի բնակիչները։ Վաղ ժամանակներում հանդիսացել է որպես զինվորական համազգեստ։ «Բլուզներ» անվանել են հեղափոխական շարժման մասնակիցներին։