Բլեքփուլ (անգլ.՝ Blackpool), քաղաք ու ինքնավար շրջան Անգլիայի հյուսիսարևմտյան մասում՝ Լանկշիր կոմսությունում՝ Իռլանդական ծովի ափին։ Բնակչությունը՝ մոտ 143 հզ. մարդ (135-րդ տեղը Անգլիայի տարածաշրջանների ու բնակավայրերի մեջ, 2011 թվականի տվյալներ)։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Փակել
Հայտնի առողջարանային քաղաք, առաջին էլեկտրաֆիկացված քաղաքը Մեծ Բրիտանիայում, աշխարհում առաջին քաղաքներից մեկը էլեկտրական տրամվայներով (1885 թ.), աշխարհի փոքրաթիվ ու երկրի միակ քաղաքը, որը պահպանել է այդ տրանսպորտային միջոցը սկզբնական տեսքով։ Ամռանը քաղաքը դառնում է ամբողջ աշխարհի պարահանդեսային պարողների Մեքքան։ Մայիսի վերջին անցնում է Բլեքփուլյան պարային փառատոնը։ Աշնան սկզբին գալիս է աշխարհի մասշտաբով լույսի փառատոնը՝ Blackpool Illuminations, որը անցկացվում է շուրջ մի դարի ընթացքում։ Քաղաքում կա Էյֆելյան աշտարակի փոքրացված տարբերակը, որը կառուցված է ավելի քան հարյուր տարի առաջ, Եվրոպայում ամենախոշոր զվարճության զբոսայգին ու աշխարհում ամենաբարձր ամերիկյան ոլորապտույտը՝ Pepsi Big One-ը։