Բիպլան
From Wikipedia, the free encyclopedia
Բիպլան, (ֆր.՝ biplan), երկթևանի ինքնաթիռ, որի մի թևը տեղադրված է մյուսի վերևում։ Թևերի ամրության, լավ մանևրայնության, թռիչքի և վայրէջքի փոքր արագության (մինչև 100 կմ/ժ) շնորհիվ բիպլանը կիրառվում էր մինչև 1930-ական թվականներին գլխավորապես ուսումնական, հետախուզական և ռմբակոծման նպատակներով։ Հետագայում բիպլանը իր տեղը զիջեց մոնոպլանին, սակայն նրա լավագույն նմուշները այսօր օգտագործվում են գյուղատնտեսական և մարզական ավիացիայում[1]։