ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Բիլլի Քեթրին Լուրդ (անգլ.՝ Billie Catherine Lourd, հուլիսի 17, 1992[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Ճիչերի թագուհիները» հեռուստասերիալում կատարած Շանել №3-ի դերի շնորհիվ։
Բիլլի Լուրդ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1992[1][2] (32 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան և Հարվարդ-Ուեստլեյք դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Ռայան Ուլիամ Լոուրդ[3], մայր՝ Քերրի Ֆիշեր[3] |
Ամուսին(ներ) | Austen Rydell?[4] |
Համատեղ ապրող(ներ) | Austen Rydell? և Թեյլոր Լոթներ |
Լուրդը ծնվել է Լոս Անջելեսում, Կալիֆորնիա, դերասանուհի Քերրի Ֆիշերի և գործակալ Բրայան Լուրդի ընտանիքում[5][6]։ Բիլլին ունի անգլիական, հրեական, շոտլանդական և իռլանդական արմատներ[7][8]։ Բիլլին դերասանուհի Դեբբի Ռեյնոլդսի և երգիչ Էդդի Ֆիշերի թոռնուհին է, ինչպես նաև Թոդդ Ֆիշերի, Ջոելի Ֆիշերի և Տրիշա Լի Ֆիշերի զարմուհին։
2014 թվականի հունիսին հրապարակվեց, որ Լուրդը հայտնվելու է «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում»-ում՝ երիտասարդ Լեյա Օրգանայի դերում։ Հետագայում Բիլլին հաստատեց, որ կհայտնվի ֆիլմում, սակայն ոչ թե Լեյայի, այլ իր աղջկա դերում[9]։ 2015 թվականին տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան, որտեղ դերասանուհին կատարեց լեյտենանտ Քոնիքսի դերը[10]։ Բիլլին նաև հայտնվեց «Աստղային պատերազմներ»-ի հաջորդ դրվագում[11]։
2015 թվականի փետրվարին հայտնվեց «Ճիչերի թագուհիները» հեռուստասերիալում[12], որտեղ նա կատարում է հարուստ ժառանգորդի, Ուոլլեսկյան համալսարանի ուսանող, Շանել №3-ի դերը[13][14]։ Նրա դերակատարը միշտ կրում է մորթե ականջակալներ։ Ինչպես նաև Լուրդը հայտնվել է հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջոնում[15]։
2015 թվականի դեկտեմբերին Variety ամսագիրը հայտնել է, որ Լուրդը միացել է «Միլիարդատերների խումբ» ֆիլմին, որի պրեմիերան տեղիկունենա 2017 թվականին։ Բիլլի հետ աշխատելու է նաև Էմմա Ռոբերթսը, որի հետ արդեն աշխատել է «Ճիչերի թագուհիները» ֆիլմում[16]։
2016 թվականին Բիլլին «Ճիչերի թագուհիները» հեռուստասերիալի նկարահանումների ընթացքում ծանոթացել է դերասան Թեյլոր Լոթների հետ։ Նույն թվականի դեկտեմբերին հայտարարվել է, որ նրանք հանդիպում են իրական կյանքում։
Տարեթիվ | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դերը |
---|---|---|---|
2015-2016 | Ճիչերի թագուհիները | Scream Queens | Շանել №3 |
2015 | Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում | Star Wars. Episode VII: The Force Awakens | լեյտենանտ Քոնիքս |
2017 | Միլիարդատերների խումբ | Billionaire Boys Club | Թոզաննա Տիկբուրգ |
Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII | Star Wars. Episode VIII | լեյտենանտ Քոնիքս |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.