From Wikipedia, the free encyclopedia
«Հաուս» (անգլ.՝ House, M. D.), ամերիկյան հեռուստասերիալ բժիշկ Գրեգորի Հաուսի (անգլ.՝ Gregory House) և իր թիմի մասին։ Ժանրով իրենից ներկայացնում է բժշկական դրամա, սակայն սյուժեի մեջ առկա են դետեկտիվի տարրեր։ Հեռուստասերիալն արժանացել է համաշխարհային ճանաչման[3][4]։
Առաջին սերիան էկրան է բարձրացել 2004 թվականի նոյեմբերի 16-ին «FOX» հեռուստաալիքով։ Վերջին՝ ութերորդ սեզոնի պրեմիերան կայացաել է 2011 թվականի հոկտեմբերի 3-ին։ Հեռուստասերիալը թարգմանվել է տարբեր լեզուներով և եթեր է դուրս եկել տարբեր երկրներում։ 2012 թվականի փետրվարի 8-ին հայտարարվեց, որ ութերորդը կլինի հեռուստասերիալի եզրափակիչ սեզոնը[5]։
2012 թվականի մայիսի 21-ին «FOX» հեռուստաալիք դուրս եկավ հեռուստասերիալի վերջին` 177-րդ սերիան։ 2013 թվականի տվյալների համաձայն, հեռուստասերիալը դիտել են ավելի քան 80 միլիոն հեռուստադիտող և այն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում[6]։
Բժիշկ Հաուսը (Հյու Լորի), հիանալի ախտորոշող է երկու գծով. լյարդի հիվանդության (նեֆրոլոգիա) և ինֆեկցիոն հիվանդությունների, սակայն բնավորության որոշ գծերի պատճառով նա իր գործընկերների և հիվանդների սիրելին չէ. նա ցինիկ է, կտրուկ, փակ և հակված է ոչ ոքի չլսելուն։ Հաուսի մասին ամենալավ խոսքերը բժիշկ Ֆորմանի խոսքերն են. «Նա չի խախտում կանոնները, նա դրանք արհամարհում է»։ Իսկ Հաուսի սիրելի խոսքն է. «Բոլորը ստում են»։ Հենց սա էլ նրան օգնում է կողմնորոշվել և լուծումներ գտնել ամենադժվար իրավիճակներում և փրկել ևս մեկ հիվանդի կյանք։ Ինչ որ ժամանակ Հաուսն ինֆարկտ է ունեցել, որից նրա աջ ազդրը անընդհատ ցավերի մեջ է։ Հաուսը օգտագործում է վիկադին կոչվող դեղը, որը ցավը մեղմացնում է։ Փաստացի Հաուսը թմրամոլ է։ Նա դեղահաբեր ընդունում է իր հիվանդների մոտ և մեծ քանակով։ Հաճախ իր անտակտությունն ու տհաճ բնավորությունը մեկնաբանում է ցավով։ Նա թմրամոլ է, ով չի ցանկանում բուժվել. ամբողջ հեռուստասերիալի ընթացքում նրա ընկերները փորձում են նրան համոզել` ընդունելու բուժումը, սակայն Հաուսը հրաժարվում է։ Հաուսի օգնականները երիտասարդ և խոստումնալից բժիշկներ են. իմունոլոգ Էլիսոն Քեմերոն (Ջենիֆեր Մորիսոն), նյարդաբան Էրիկ Ֆորման (Օմար Էփս) և վիրաբույժ ու ռեանիմատոլոգ Ռոբերտ Չեյս (Ջեսսի Սպենսեր)։ Չորրորդ սեզոնում հայտվնում են նոր օգնականներ. բժշկուհի Ռեմի Հադլին` 13-րդ մականունով (անգլ.՝ Olivia Wild-Օլիվիա Ուայլդ), երիտասարդ բժիշկ Լորենս Քաթները (անգլ.՝ Kal Penn) և վիրաբույժ Քրիս Թաուբ (անգլ.՝ Peter S. Jacobson-Փիթեր Ջեյկոբսոն)։ 5-րդ սեզոնում անհայտ պատճառներով Լորենս Քաթները ինքնասպան է լինում (Քել Փենին աշխատանք էին առաջարկել Բարաք Օբամայի նախագահական վարչակազմում և նա որոշում է հեռանալ հեռուստասերիալից)[7][8]։
5-րդ սեզոնի վերջում Հաուսը հայտնվում է հոգեբուժարանում. վիկադինի չարաշահումից նրա մոտ առաջանում են զգայապատրանքներ, որը ազդում է նրա վարքի վրա։ Վեցերորդ սեզոնում թիմում կատարվում են փոփոխություններ։ Ժամանակավոր գլխավոր ախտորոշող է նշանակվում Էրիկ Ֆորմանը։ Հեռանում է Քրիս Թաուբը և 13-րդը, վերադառնում է Ռոբերտ Չեյսը և կարճ ժամանակով Էլիսոն Քեմերոնը։ Վերադառնում է բուժված Հաուսը, վերադառնում է Քրիս Թաուբը և 13-րդը, ով 7-րդսեզոնում կրկին հեռանում է, իսկ նրա փոխարեն վերադառոնւմ է երրորդ կուրսի տաղանդավոր ուսանողուհի (բժիշկ-սովորող) Մարթա Մ. Մասթերսը (Էմբեր Թեմբլին), ով իր սեփական կարծիքն ունի Հաուսի մեթոդների մասին։ 7-րդ սեզոնի 19-րդ սերիայում նա հեռանում է` պրակտիկան ավարտելու և Հաուսի մոտ աշխատել չցանկանալու պատճառով, իսկ նրա փոխարեն վերադառնում է 13-րդը։ Նրա մյուս մտերիմներն են լավագույն ընկեր, բժիշկ Ջեյմս Ուիլսոնը (Ռոբերտ Շոն Լեոնարդ), ով ուռուցքաբան է և բժիշկ Լիզա Քադին (Լիզա Էդելշտեյն), ով էնդակրինոլոգ է և հիվանդանոցի գլխավոր բժիշկն ու տնօրենը։ Այն պատճառով, որ Լիզա Էդելշտեյնը չէր ցանկանում խաղած 8-րդ սեզոնում նրա փոխարեն տնօրեն դառնում է Ֆորմանը, ում դերակատարն է Օմար Էփսը։
Սերիաների կառուցվածը հիմնականում Բժիշկ Հաուսի և իր թիմի աշխատանքային գործունեության մասին է։ Սերիաների մեծ մասը սկսվում են հորինված Փրինսթոն-Փլեյնսբորո (անգլ.՝ Princeton-Plainsboro)` Փրինսթոն քաղաքում, Նյու Ջերսի նահանգում, հիվանդանոցից դուրս։ Սերիայի սկզբում, որպես կանոն, ցույց են տրվում իրադարձությունները, որոնց հետևանքով հիվանդի մոտ սկսվում է հիվանդությունը։ Տվյալ սերիայի ընթացքում բժիշկները փորձում են գտնել հիվանդությունը։ Թիմը փորձում է որոշել ախտորոշումը, որի ընթացքոը գլխավորում է Հաուսը։ Որպես կանոն, տրվում են երեք հիվանդությունների անուններ, որոնք կարող էին առաջացնել տվյալ ախտանիշները, սակայն դրանք սովորաբար ճիշտ չեն լինում։ Հաուսը սկսում է բուժում ինչ-որ հիվանդության դեմ, որը կամ պետք է ավելի վատացնի հիվանդի վիճակը, կամ էլ բուժի նրան։ Սրա հետևանքով հիվանդի հարազատները և ընկերները սկսում են չվստահել բժիշկ Հաուսին, իսկ երբ վերջում արդեն տրված է լինում ճիշտ ախտորոշումը հարազտները բուժմանը դժվար են համաձայնվում։ Հաճախ պարզվում է, որ հիվանդության ախտորոշումը դժվար է տրվել, որովհետև հիվանդը կամ էլ նրա հարազատները թաքցրել են հանգամանքները (օրինակ թմրանյութերի կամ ալկոհոլի օգտագործման, աշխատանքի և այլնի մասին)։ Սրա հետ կապված Հաուսը հաճախ ասում է, որ բոլորը ստում են (անգլ.՝ everybody lies): Հաճախ Հաուսը ասում է. «Հիվանդը հիմար է», որը ասոցացվում է հիվանդի ինքնաբուժմամբ զբաղվելու ցանկության հետ։ Հիմնականում Հաուսի թիմից երկու հոգի, հազվադեպ նաև ինքը` Հաուսը, անօրինական կերպով մտնում են հիվանդի տուն և խուզարկում` վերցնելով հիվանդի մասին ավելի շատ տեղեկություն։ Հաուսի պարտականությունները հիվանդանոցում տարբեր հիվանդների հետ աշխատելն է, ինչը նրան դուր չի գալիս։ Նրանց հիվանդությունները Հաուսը ախտորոշում է վայրկեանապես, ինչը զարմացնում է հիվանդներին։ Հաուսը նրանց հետ խոսում է իր իրոնիայով, ցինիզմով, որից հետո հիվանդները բողոքում են։ Հաճախ Հաուսը իր հիմնական հիվանդի վերջնական և ճշգրիտ ախտորոշումը տալիս է հիվանդանոցի հաճախորդների վարքի, բառերի, բնավորության գծերի հետևանքով։ Այս դեպքերում Հաուսը կարող է ուղղակի ընդհատել այդ հինվանդների ընդունումը։ Բացի այդ հետաքրքիր հիվանդություններից, սերիալում նկարագրվում է նաև Հաուսի և իր ընկերների ու գործընկերների միջև հարաբերությունները։
Էկրան են բարձրացել 177 սերիաներ (8 լրիվ սեզոններով)։ 8-րդ սեզոնի պրեմիերան կայացել է 2011 թվականի հոկտեմբերի 3-ին[9]։ 8-րդ սեզոնը պաշտոնապես հայտարարվել է եզրափակիչ, վերջին սեզոն։
House, M.D. Original Television Soundtrack | |
---|---|
Պատկեր:House OST 2007.jpg | |
Թողարկված | 2007 թվականի սեպտեմբերի 18 |
Ժանր | Տարբեր ժանրեր |
Տևողություն | 54:08 |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | Nettwerk Records |
Պրոդյուսեր | Փոլ Ատանասիո |
Օրիգինալ երաժշտության դերում է «Teardrop» ստեղծագործությունը Massive Attack-ի կատարմամբ։ Սերիաների վերջում հնչում է միայն գործիքային մասը և վերջը։ 4-րդ սեզոնի եզրափակիչ սերիայում կարող ենք լսել երգի բառերը Հոսե Գոնսալեսայի կատարամամբ։ Եզրափակիչ վերջաբանների համար ձայնագրված է գործիքային ստեղծագործություններ` Յոնա Էրլիհայի, Ջեյսոն Դերլատկի և Լի Ռոբերտսի կատարմամբ։ 2-րդ սեզոնից սկսված հնչում է այս ստեղծագործության այլընտրանքային տարբերակը, որի հեղինակներն են Յոն Էրլիխը և Լի Ռոբերտսը։ «House M.D. Original Television Soundtrack» հրատարակությունը Nettwerk Records ձայնագրման ստուդիայի հետ 2007 թվականի սեպտեմբերի 18-ին ձայնագրեցին մի շարք երգերի ամբողջական տարբերակները, որոնք նախկինում արդեն հնչել էին նախագծի ժամանակ։ Դրա մեջ մտնում էին նաև «Beautiful» երգը Էլվիս Կոստելոյի կատարմամբ և «Dear God» երգը Սարա Մակլահլանի կատարմամբ, որոնք ձայնագրված էին հատուկ հեռուստասերիալի համար։ Ինչպես նաև ալբոմի մեջ ներառվել են «You Can’t Always Get What You Want» երգը` Band from TV-ի կատարմամբ և այլ կատարումներ։ Հեռուստասերիալում հնչում է հենց Rolling Stones-ի կատարմամբ երգերը։
Ստեղծագործությունների ցանկը | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Օրիգինալ | Տևողություն | |||||
1. | «Teardrop» (Միայն ԱՄՆ-ում) | Massive Attack | Ռոբերտ Դել Նայա, Մարշալ Գրանտ, Էնդրյու Վաուլզ, Էլիզաբեթ Ֆրեյզեր | 5:31 | |||||
2. | «See The World» | Gomez | 4:04 | ||||||
3. | «Walter Reed» | Մայքլ Փեն | 3:41 | ||||||
4. | «Beautiful» | Էլվիս Կոստելո | Լինդա Փերի | 3:51 | |||||
5. | «Dear God» | Սարա Մակլախլան | Էնդի Փարթրիջ | 3:55 | |||||
6. | «Feelin’ Alright» | Ջո Քոքեր | Դեյվ Մեսոն | 4:14 | |||||
7. | «Waiting On An Angel» | Բեն Հարբեր | 3:55 | ||||||
8. | «Got To Be More Careful» | Jon Cleary & The Absolute Monster Gentlemen | 6:42 | ||||||
9. | «God, Please Let Me Go Back» | Josh Rouse Real | 4:21 | ||||||
10. | «Are You Alright?» | Լյուսինդա Ուիլյամս | 5:21 | ||||||
11. | «Good Man» | Ջոշ Ռիտեր | 4:09 | ||||||
12. | «You Can’t Always Get What You Want» | Band From TV | Rolling Stones | 4:24 | |||||
13. | «Teardrop» (За пределами США.) | Scott Donaldson and Richard Nolan | 5:27 | ||||||
14. | «Down To The River» | The Cadillac Black | 4:06 |
Առաջին սերիան թողարկվել է 2004 թվականի նոյեմբերի 16-ին «FOX» հեռուստաընկերությունում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.