Բեքասի
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բեքասի (ինդոն.՝ Kota Bekasi), Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգի միլիոնանոց քաղաքներից մեկը։ Բեքասին տեղակայված է Ճավա կղզու հյուսիսարևմտյան հատվածում։ Ջակարտայի քաղաք-արբանյակն է, շատ քաղաքացիներ աշխատում են Ինդոնեզիայի մայրաքաղաքում։
Բեքասի | |||||
| |||||
Երկիր | Ինդոնեզիա | ||||
---|---|---|---|---|---|
Համայնք | Արևմտյան Ճավա[1] | ||||
Ներքին բաժանում | Bantargebang?[2][3], West Bekasi?[3], South Bekasi?[3], East Bekasi?[3], North Bekasi?[3], Jatiasih?[3], Jatisampurna?[3], Medansatria?[3], Mustikajaya?[3], Pondokgede?[3], Pondokmelati?[3] և Rawalumbu?[3] | ||||
Հիմնադրված է | մարտի 10, 1997 թ. | ||||
Մակերես | 210,49 կմ² | ||||
ԲԾՄ | 18 մետր | ||||
Բնակչություն | 2 381 053 մարդ (2015)[4] | ||||
Ժամային գոտի | UTC+7 | ||||
Պաշտոնական կայք | bekasikota.go.id | ||||
| |||||
Ըստ 2010 թվականի տվյալների՝ քաղաքի տարածքը 210,49 կմ2 է, բնակչությունը՝ 2 378 211 մարդ[5]։
Քաղաքը բաժանված է 12 շրջանների․ Արևմտյան Բեքասի, Արևելյան Բեքասի, Հարավային Բեքասի, Հյուսիսային Բեքասի, Մեդան Բեքասի, Բանտար Բեքասի, Պոնդոկ Բեքասի, Ջատիսամպուրնա, Ջատիաիշ, Պոնդոկ Մելատի և Մուստիկա Ճավա։
Բեքասիում են գտնվում հետևյալ առևտրի կենտրոնները․ Մետրոպոլիտան մոլ[6], Մեգա Բեքասի Հիպերմոլ (հսկա ցանց), Գրանդ մոլ (Հիպերմարթ մոլ), Բլյու Օազիս Սիթի (Քարֆուր ցանց), «Բեքասի» առևտրի կենտրոն, Բեքասի Սայբեր Փարք և Բեքասի Սքուար Bekasi Trade Centre, Bekasi Cyber Park և Բեքասի հրապարակ (Քարֆուրցանց)։
Բեքասիում կան մի քանի արտադրական շրջաններ, քաղաքում է գտնվում Honda և Samsung ընկերությունների արտադրամասերից մեկը։
Քաղաքի միջով են անցնում երկու ավտոմայրուղիներ․ Ջակարտա-Չիկամպեկ վճարովի ճամանարհը և Jakarta Outer Ring Road-ը, որոնք քաղաքը կապում են Տանգերանգի, Ջակարտայի և Բոգորի հետ։ Որտեղ Ջակարտայի քաղաք-արբանյակ, Բեքասին հայտնի է իր խիտ ճանապարհային շարժով։ Բեքասիի և Ջակարտայի միջև խցանումները հաճախակի են լինում։
Գործում է ավոբուսային ցանց, ինչպես նաև KRL Jabotabek տրանսպորտային արագընթաց համակարգը։ «Jabotabek» բառը ստեղծվել է Ջակարտայի, Բոգորի, Տանգերանգի և Բեքասիի առաջին տառերով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.