From Wikipedia, the free encyclopedia
Բերլեվոգ նորվ.՝ Berlevåg, կոմունա (համայնք) Նորվեգիայի Ֆինմարք ֆյուլքեյում (մարզում)։ Սահմանակից է Բոցֆորդ, Տանա, Վադսյո կոմունաներին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բերլեվոգ նորվ.՝ Berlevåg | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Կարգավիճակ | Ֆյուլքե | ||||
Մտնում է | Ֆինմարք ֆյուլքե | ||||
Վարչկենտրոն | Բերլեվոգ | ||||
Հիմնական լեզու | Բուկմոլ, Հյուսիսսաամերեն | ||||
Բնակչություն (2009) | 1040 | ||||
Տարածք | 1120.46 | ||||
Հիմնադրված է | հունվարի 1, 1914[1] թ. | ||||
Սահմանակցում է | Տանա, Բոցֆորդ և Վադսյո | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | 2024 | ||||
berlevag.kommune.no | |||||
Բերլեվոգը Ֆինմարքի մյուս կոմունաների պես բռնազավթվեց ֆաշիստագերմանական ուժերի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այդ ժամանակ գերմանացիների կողմից առաջին անգամ գործարկվեց համայնքի օդանավակայանը, որը կառուցել էին հարյուրավոր սովետական գերիներ։ 1943-1944 թվականների ընթացքում օդանավակայանը հաճախակի ԽՍՀՄ զինված ուժերի կողմից ենթարկվում էր ռմբահարման։
1944 թվականին գերմանաֆաշիստական ուժերի նահանջը կազմակերպելիս բնակավայրը ամբողջությամբ ոչնչացվեց, իսկ բնակչությունը հարկադիր տեղափոխման ենթարկվեց։ Նորվեգիայի ազատագրումից հետո կառավարությունը ցանկանում էր բնակչությանը տեղափոխել հարևան բնակավայրեր, սակայն մերժում ստացավ և վերականգնեց այն։
Կոմունայի անվանումը կազմված է երկու մասից։ «Բեռլ» նորվեգերենից թարգմանած նշանակում է «մարգարիտ», իսկ «Վոգ» նշանակում է «ծոց»։
Բերլեվոգի ծովափնյա ափերը հանդիսանում են հազարավոր ծովային թռչունների բնակության վայր։ Կոմունայում կան նաև բնության այնպիսի վայրեր, որտեղ մարդը ոտք չի դրել։ Այդպիսի վայրերը հիմնականում լեռներում են, անծայրածիր ճահճային դաշտերը։ Այն հնարավորություն է տալիս բնությամբ հետաքրքրվողներին կազմակերպել գիտարշավներ և սիրողական ուսումնասիրություններ։
Երկիր | Քաղաք |
---|---|
Ռուսաստան | Բելոմորսկ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.