From Wikipedia, the free encyclopedia
Բեռնարդո Դադի (իտալերեն՝ Bernardo Daddi, 1290[1][2][3], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][2] - 1348[5][6][2], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[7][4][2]), վաղ Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի նկարիչ։ Լինելով իր սերնդի առաջատար նկարիչը Ֆլորենցիայում՝ զգալի ավանդ է ներդրել Վերածննդի հեղափոխիչ արվեստը առաջ մղելու, գոթիկայի կարծրատիպերը, պայմանականությունները կոտրելու, իրականությունը ռեալիստորեն ներկայացնող կոմպոզիցիաներ ստեղծելու գործում[9]։ Առանձնապես հաջողված են Դադիի փոքրաչափ կտավները, խորանի պատկերազարդման նպատակով արված դյուրակիր նկարները (դա մի ձևաչափ էր, որ հետագայում լայն տարածում ստացավ)[10]։
Բեռնարդո Դադի | |
---|---|
Ծնվել է | 1290[1][2][3] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][2] |
Վախճանվել է | 1348[5][6][2] |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[7][4][2] |
Ազգություն | իտալացի |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Վաղ Վերածնունդ[8] |
Ժանր | հոգևոր արվեստ[4] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Մադոննան և երեխան գահին՝ շրջապատված հրեշտակներով և սրբերով և Սուրբ Պանկրատի Պոլիպտիխը |
Ուսուցիչ | Ջոտտո դի Բոնդոնե[8] |
Bernardo Daddi Վիքիպահեստում |
Դադիի ծննդյան տարեթիվը մինչև այժմ որոշակիացված չէ։ Նրա մասին առաջին անգամ հիշատակվում է 1312 թվականին։ Ամենայն հավանականությամբ՝ Դադին ժամանակին աշակերտել է Ջոտտոյին (Giotto di Bondone)[9]: Արվեստի պատմաբաններից շատերը գտնում են, որ նրա ոճը բխում է Ջոտտոյի ստեղծագործություւներից։ Դադիի հատկապես վաղ շրջանի գործերում նկատվում է նրա սերտ առնչությունը Ջոտտոյի հետևորդների՝ 14-րդ դարի առաջին քառորդի ֆլորենտացի վարպետների արվեստի հետ, իսկ ուշ շրջանի աշխատանքներում զգացվում է Մազո դի Բանկոյի և Լորենցետիի սիենական արվեստի ազդեցությունը։
Ըստ երևույթին՝ Դադին մեծ արվեստանոց է ունեցել և մեծ թվով աշակերտներ ու օգնականներ. ակնհայտ է, որ նրա նկարներից շատերի վրա մեկից ավելի ձեռքեր են աշխատել։ Նրա աշխատանքներին բնորոշ են զարդարունությունը, գծանկարի բարդությունը, նուրբ երանգավորումը։ Վարպետության բարձր մակարդակի ու քնարական նրբագեղության կողքին նկարչի որոշ ստեղծագործություններում ակադեմիական, մեխանիկական կոպտություն է նկատվում[11]։ Նրա ստեղծագործությունների մեծագույն մասը կրոնական մոտիվներով է արված։
Դադիի շատ աշխատանքներ ներկայումս իրենց պատվավոր տեղն են գտել աշխարհի հեղինակավոր թանգարաններում ու պատկերասրահներում. 1328 թվականին նրա ստեղծած եռանկարը Ուֆֆիցիում է, մի շարք գործեր՝ լոնդոնյան Արվեստի ազգային պատկերասրահում, Walters թանգարանում,Վատիկանի Պինակոտեկայում, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում...[12]:
Դադիի վերջին ստեղծագործությունը մասնագետները թվագրում են 1347 թվականով։ Ենթադրվում է, որ հաջորդ տարում նկարիչը մահացել է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.