![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/19/BettyWhiteJune09.jpg/640px-BettyWhiteJune09.jpg&w=640&q=50)
Բեթի Ուայթ
դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Բեթի Մարիոն Ուայթ (հունվարի 17, 1922(1922-01-17)[1][2][3], Օուկ պարկ, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ - դեկտեմբերի 31, 2021(2021-12-31)[4], Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի դերասանուհի, կատակերգու և հեռուստահաղորդավարուհի, որն առավել հայտնի է «Ոսկե աղջիկներ» հեռուստասերիալում, ինչպես նաև «Մերի Թայլեր Մուրի շոուն» ֆիլմում իր դերերով։ 2010-ից 2015 թվականներին Ուայթը խաղացել է Էլկի Օստրովսկու դերը «Գեղեցկուհիները Քլիվլենդում» սիթքոմում, որի համար նա ստացել է երկու «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ կատակերգական սերիալում լավագույն դերասանուհու համար» և 2011 թվականին ստացել է «Էմմի»-ի անվանակարգ «Կատակերգական սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Նա նաև հրատարակել է մի քանի գրքեր իր կարիերայի ընթացքում, որը տևում է ավելի քան ութսուն տարի։
Իր հեռուստատեսային կարիերայի ընթացքում դերասանուհին ստացել է վեց «Էմմի» մրցանակ և առաջադրվել քսաներեք անգամ[8]։ Նա և Ջին Սմարթը միակ դերասանուհիներն են, ովքեր հաղթել են մրցանակաբաշխության բոլոր երեք կատակերգական անվանակարգերում։ Նա նաև դարձավ առաջին կինը, ով շահեց մրցանակը «Լավագույն խաղային շոուի հաղորդավար» անվանակարգում 1983 թվականին և ռեկորդ է պահում անվանակարգերի միջև ամենաերկար ժամանակահատվածի համար. առաջինը 1951 թվականին էր, իսկ վերջինը՝ 2015 թվականին։ 2014 թվականին՝ 92 տարեկան հասակում, նա դարձավ «Էմմի»-ի պատմության մեջ ամենատարեց թեկնածուն։ Նրա ներդրումը հեռուստատեսությունում աստղ է ստացել Հոլիվուդյան «Փառքի ծառուղում»։
2010 թվականի մայիսին Բեթի Ուայթը դարձավ ամենատարեց մարդը, ով դարձավ հայտնի «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուի հաղորդավարը, որի ելույթի համար Նա նաև արժանացավ «Էմմ»-ի մրցանակի։
Նա կենդանիների ակտիվ պաշտպան էր, և «Morris» բարեգործական հիմնադրամի աստղային հիմնադիրներից է։
Բեթի Ուայթը Actors and Others for Animals կազմակերպության պատվավոր նախագահն էր, որին մասնակցում էր 1971 թվականից։
Նրա կինոդերասաններից առավել հայտնի են եղել «Անձրև» (1998), «Պատմություն Մեր մասին» (1999), «Լեյք Փլեյսիդ.վախի լիճը» (1999), «Առաջարկություն» (2009) և «Կրկին դու» (2010) ֆիլմերում։