Էլիզաբեթ Դանիելյան (մարտի 7, 2003, Հայաստան), ավելի հայտնի է որպես Բեթթի, հայ պատանի երգչուհի։ Նա ներկայացրել է Հայաստանը 2014 թվականի նոյեմբերին Մալթայում անցկացված Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին, որտեղ կատարել է իր «People of the Sun» (Արևի մարդիկ) երգը։
Կարիերա
2014-ներկա։ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ
2014 թվականի սեպտեմբերի 14-ին երգչուհին մասնակցելով Մանկական Եվրատեսիլ 2014 թվականի երգի մրցույթի Հայաստանի ազգային ընտրությանը, ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում իր «People of the Sun» երգով ճանաչվում է հաղթող և ստանում է հնարավորություն ներկայացնելու Հայաստանը Մալթայի Մարսա քաղաքում անցկացված Մանկական Եվրատեսիլ 2014-ին[1]։ Նա մրցույթում հանդես գալով 12-րդ համարի ներքո, քվեարկության արդյունքում հավաքում է 146 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ Նա ստանում է ամենամեծ թվով առավելագույն 12 միավորները՝ 6 անգամ։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.