![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/22/1991_CPA_PC_221_Stamp.jpg/640px-1991_CPA_PC_221_Stamp.jpg&w=640&q=50)
Բեգեմոտ (կերպար)
մարդագայլ կատու, «Վարպետը և Մարգարիտան» վեպի հերոս, Վոլանդի սիրելի միմոս, բես / From Wikipedia, the free encyclopedia
Բեգեմոտ (ռուս.՝ Бегемот), Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպի կերպար, մարդագայլ կատու և Վոլանդի սիրելի միմոսը («միմոսներից լավագույնը»), «հեծելազորայինի արտահայտիչ բեղերով հսկայական կատուն, սև ինչպես մուրը կամ սերմնագող ագռավը»։
Արագ փաստեր Բեգեմոտ, Տեսակ ...
Բեգեմոտ | |
---|---|
![]() Բուլգակովի ծննդյան հարյուրամյակին նվիրված 1991 թվականի ԽՍՀՄ նամականիշ | |
Տեսակ | հորինված կատու, գրական հերոս, չար ոգի գեղարվեստական ստեղծագործության մեջ և anthropomorphic cat? |
Հեղինակ | Միխայիլ Բուլգակով |
Ներկայացված է | Վարպետը և Մարգարիտան |
Սեռ | արու |
Տարիք | անմեռ |
Մասնագիտություն | ծաղրածու |
Դերը կատարել են | Վիկտոր Պավլով, Ալեքսանդր Բաշիրով և Սեմյոն Ֆուրման |
Փակել
Նա հայտնի է չեկիստներին ասած իր խոսքերով, ովքեր եկել էին ձերբակալելու վատ բնակարանում բնակվող «աճպարարներին» (Վոլանդին և նրա շքախմբին. նրանք գաղափար չունեին, թե ում հետ գործ ունեն) Մոսկվայում՝ Բոլշայա Սադովայա 302, 50 բնակարան հասցեում.
- Չարաճճիություն չեմ անում, ոչ ոքի ձեռք չեմ տալիս, պրիմուսն եմ նորոգում։
- Միակ բանը, որ կփրկի մահացու վիրավոր կատվին, դա մի կում բենզինն է։
- Կատուներին, չգիտես ինչու, սովորաբար «դու»-ով են դիմում, չնայած որ ոչ մի կատու երբևէ որևէ մեկի հետ չի խմել բրուդերշաֆտ[1]։