From Wikipedia, the free encyclopedia
Բեատրիս Հասթինգս (անգլ.՝ Beatrice Hastings, իրական անունը՝ Էմիլի Էլիս Հեյ անգլ.՝ Emily Alice Haigh, հունվարի 27, 1879[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 30, 1943, Worthing, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի բանաստեղծուհի և գրաքննադատ։
Բեատրիս Հասթինգս անգլ.՝ Beatrice Hastings | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1879[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 30, 1943 (64 տարեկան) |
Վախճանի վայր | Worthing, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Worthing |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծուհի, արվեստի քննադատ, վիպասան, գրական քննադատ, մոդել և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Թագավորական քոլեջ |
Համատեղ ապրող | Alfred Richard Orage?, Քեթրին Մենսֆիլդ, Պերսի Լյուիս, Ամեդեո Մոդիլիանի և Raymond Radiguet? |
Beatrice Hastings Վիքիպահեստում |
Բեատրիս Հասթինգսը ծնվել է 1879 թվականի մայիսի 12-ին Լոնդոնում։ Մեծացել է Հարավային Աֆրիկայում։ Մինչ Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը նրա աշխատանքների զգալի մասը հրատարակվել են բրիտանական «Նյու Էյջ» (անգլ.՝ New Age) ամսագրում՝ տարբեր կեղծանունների ներքո։ Հասթինգսը լավ հարաբերությունների մեջ է եղել ամսագրի խմբագիր Ռ․ Օրեյջի հետ։ Եղել է Քեթրին Մենսֆիլդի ընկերուհին, որի աշխատանքները առաջին անգամ հրատարկվել են «Նյու Էյջ»-ում։
Պատերազմից առաջ տեղափոխվել է Փարիզ[2]։ Բեատրիսը բնակություն է հաստատել Մոնպառնասում և այնտեղ է ապրել Ամեդեո Մոդիլիանիի հետ։
Բեատրիս Հասթինգսը կարցինոմայից տառապելով իր կյանք ավարտել է 1943 թվականի հոկտեմբերի 20-ին ինքնասպանությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.