Բեատրիս Արթուր (անգլ.՝ Beatrice «Bea» Arthur, մայիսի 13, 1922(1922-05-13)[1][2][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] - ապրիլի 25, 2009(2009-04-25)[4][2][2][…], Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է դարձել «Ոսկե աղջիկներ» հեռուստասերիալում Դորոթի Զբորնակի դերով։

Կենսագրություն

Բեատրիս Արթուրը (ի ծնե` Բերնիս Ֆրանկել) ծնվել է 1922 թվականի մայիսի 13-ին, Նյու Յորքում, Ռեբեկա և Ֆիլիպ Ֆրանկելների ընտանիքում։ Նրա ծնվելուց կարճ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Մերիլենդ, որտեղ նրա ծնողները կառավարիչներ են դարձել կանացի հագուստի խանութում։ Կրթությունն ստացել է Վիրջինիա նահանգի Բլեքսթոուն քոլեջում, որտեղ ներգրավված է եղել դրամատիկական խմբակում։

1943-1945 թվականներին ծառայել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի կանանց ռեզերվում։

Նրա դերասանական կարիերան սկսվել է 1940-ական թվականների վերջին, երբ նա դարձել է Բրոդվեյի թատերական խմբի անդամ և սկսել ելույթ ունենալ Նյու Յորքի Չերրի Լեյն թատրոնում։ Բեատրիսն առավել հայտնի թատերական դերեր է խաղացել «Երեք գրոշանոց օպերա» (1954), «Տանիքի ջութակահարը» (1966) և «Մեյմ» մյուզիքլներում (1966). վերջին դերի համար նա արժանացել է «Թոնի» մրցանակին։ 1974 թվականին «Մեյմ» մյուզիքլը էկրանավորվել է։

1970-ական թվականների սկզբին սկսվել է նրա կարիերան հեռուստատեսությունում և նրա առաջին խոշոր դերերից մեկը դարձել է Մոդ Ֆինդլեյի դերակատարումը «Մոդ» հեռուստասերիալում, որի ցուցադրությունը տևել է 1972 թվականից մինչև 1978 թվականը։ Այդ դերի համար Բեատրիսը մի քանի անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի, իսկ 1977 թվականին արժանացել այդ մրցանակին։

Դրանից հետո Արթուրը մի քանի հեռուստասերիալներում հայտնվել է որպես հյուր, ինչպես նաև` կազմակերպել իր սեփական թատերական շոուն, որի հետ որոշ ժամանակ շրջագայեց ԱՄՆ-ում։

2002 թվականին վերադարձել է Բրոդվեյ և դարձել «Բի Արթուրը Բրոդվեյում» սեփական բեմադրության գլխավոր դերակատարաը։ Բեմադրությունը բաղկացած էր պատմվածքներից և երաժշտական համարներից, որոնք պատմում էին նրա կյանքի և կարիերայի մասին։

Բի Արթուրը երկու անգամ ամուսնացած է եղել։ Նրա առաջին ամուսինը սցենարիստ և հեռուստատեսային պրոդյուսեր Ռոբերտ Ալան Արթուրն էր, իսկ երկրորդը՝ ռեժիսոր Ջին Սաքսը (1950-1978), որի հետ միասին որդեգրել է երկու երեխա[6]։

Բեատրիս Արթուրը մահացել է 2009 թվականի ապրիլի 25-ին, Լոս Անջելեսի իր տանը՝ 86 տարեկան հասակում։

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Հայերեն անվանում ...
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1958 ֆ Այդպիսի մի կին That Kind of Womanպայմանագրային
1970 ֆ Սիրահարներ և այլ օտարականներ Lovers and Other StrangersԲի Վեխիո
1972-1978 ս Մոդ MaudeՄոդ Ֆինդլեյ
1974 ֆ Մեյմ MameՎերա Չարլզ
1981 ֆ Համաշխարհային պատմություն, մաս առաջին History of the World, Part IԳրասենյակի աշխատող
1985-1992 ս Ոսկե աղջիկներ The Golden GirlsԴորոտի Զբորնակ
1995 ֆ Դեպի լավը կամ դեպի վատը For Better or WorseԲևերլի Մեյքշիֆտ
2000 ֆ Ծիծաղի թշնամիները Enemies of LaughterՓոլի մայրը
Փակել

Պարգևներ

  • «Թոնի» (1966)` «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մյուզիքլում» («Մեյմ»)
  • «Էմմի» (1977)` «Լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում» («Մոդ»)
  • «Էմմի» (1988)` «Լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում» («Ոսկե աղջիկներ»)

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.