Բեատրիքս (ամբողջական անունը` Բեատրիքս Վիլհելմինա Արմգարդ, հոլ.՝ Beatrix Wilhelmina Armgard հունվարի 31, 1938[1][2][3][…], Soestdijk Palace, Բարն, Ուտրեխտ, Նիդերլանդներ), Նիդերլանդների թագուհի 1980 թվականի ապրիլի 30-ից, իր մոր` թագուհի Յուլիանայի հեռացումից հետո, մինչև 2013 թվականի ապրիլի 30-ը, երբ ինքն է հեռացել գահից, այն զիջելով իր որդուն` արքայազն Վիլեմ Ալեքսանդրին, Օրանյան դինաստիայից։ Գահից հեռանալուց հետո կրում է Նիդերլանդների իշխանուհի տիտղոսը։ Բեատրիքսի կառավարումը կանացի երրորդ անընդմեջ կառավարումն էր Նիդերլանդների թագավորության մեջ 1890 թվականից։ Այսպիսով, ամբողջ 20-րդ դարում Նիդերլանդներում թագավորել են միայն կանայք։
Բեատրիքս | |
Կրթություն՝ | Լեյդենի համալսարան |
---|---|
Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | միապետ և ազնվական |
Դավանանք | Նիդեռլանդների բողոքական եկեղեցի |
Ծննդյան օր | հունվարի 31, 1938[1][2][3][…] (86 տարեկան) |
Ծննդավայր | Soestdijk Palace, Բարն, Ուտրեխտ, Նիդերլանդներ |
Դինաստիա | Օրանժ-Նասաուների հարստություն |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Հայր | Արքայազն Բերնհարդ, Նիդեռլանդների արքայազն կոնսորտ |
Մայր | Juliana of the Netherlands? |
Ամուսին | Prince Claus, Prince Consort of the Netherlands? |
Զավակներ | Վիլեմ Ալեքսանդր, Prince Friso of the Netherlands? և Prince Constantijn of the Netherlands? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Կենսագրություն
Բեատրիս Վիլհելմինա Արմգարդը, Նիդերլանդների արքայադուստր, արքայադուստր Օրանյան-Նասսաու և արքայադուստր Լիպե-Բիստերֆելդյանը, ծնվել է 1938 թվականի հունվարի 31-ին, ժամը 9:27, Սուստդեյկ հոլ.՝ Soestdijk պալատում, Բարնում, Նիդերլանդներ։ 1940 թվականի մայիսին ընտանիքը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, իսկ մեկ ամիս անց Բեատրիսն ու նրա քույր Իռենան մայրիկի հետ տեղափոխվում են Օտտավա, որտեղ նրանք ապրել են Սթորնուեյ առանձնատանը, որտեղ և 1943 թվականին ծնվել է նրա քույրը` Մարգարիտան։ Պատերազմի ժամանակ նրա հայրը` արքայազն Բեռնարդը, Բեատրիսի տատիկի` Վիլհելմյան թագուհու հետ մնացել է Լոնդոնում և ընտանիքին միայն հազվադեպ է այցելել։ Ընտանիքը Նիդերլանդներ է վերադարձել միայն 1945 թվականի օգոստոսի 2-ին։ Միջնակարգ կրթությունն արքայադուստրն ստացել է «De Werkplaats» և «Incrementum» դպրոցներում։ 1961 թվականի հուլիսին Բեատրիսն ավարտել է Լեյդենի համալսարանը, որտեղ սովորել է սոցիոլոգիա, տնտեսագիտություն և պետական իրավունք։ Իրավագիտության դոկտոր է։
Ընտանիք
1965 թվականի հունիսի 28-ին պաշտոնապես հայտարարվել է Նիդերլանդների գահի ժառանգորդ Բեատրիսի և գերմանացի դիվանագետ Կլաուս ֆոն Ամսբերգի նշանադրության մասին։ Նշանադրությունից հետո Կլաուս ֆոն Ամսբերգը դարձել է Նիդերլանդների հպատակ։ Ամուսնությունն ընդունվել է Նիդերլանդների խորհրդարանի երկու պալատների կողմից, և գահի ժառանգորդ արքայադուստր Բեատրիսի և Կլաուս ֆոն Ամսբերգի հարսանիքը տեղի է ունեցել 1966 թվականի մարտի 10-ին։ Հարսանիքի օրը Կլաուսն ստացել է Նիդերլանդների արքայազնի տիտղոսը։
Նիդերլանդների թագուհի
1980 թվականի ապրիլի 30-ին Նիդերլանդների թագուհի Յուլիանան իր ծննդյան 71-ամյակի առթիվ ստորագրել է գահից հեռացման մասին փաստաթուղթը` ի օգուտ իր ավագ դստեր։ Նույն օրը գահաժառանգ արքայադուստր Բեատրիսը հայտարարվել է Նիդերլանդների թագուհի։ 1981 թվականից սկսած արքայական ընտանիքը մշտապես ապրում է Հաագայի մոտ գտնվող Հեյս-թեն-Բոս հին կալվածքում։ Թագուհու պաշտոնական նստավայրը 1984 թվականից սկսած համարվում է Նոորդեյնդե (հոլ.՝ Noordeinde) պալատը։ 2013 թվականի հունվարի 28-ին թագուհի Բեատրիսը հայտարարել է հեռուստատեսությամբ, որ 2013 թվականի ապրիլի 30-ին, Թագուհու օրվա (Koninginnedag) ավանդական տոնակատարության օրը նա կհրաժարվի գահից ի օգուտ իր ավագ որդու` Վիլեմ Ալեքսանդրի[12]. 2013 թվականի ապրիլի 30-ին թագուհի Բեատրիսը պաշտոնապես հրաժարվել է գահից` ի օգուտ իր որդու` Վիլեմ Ալեքսանդրի։ Դրանից հետո նրա որդին` Վիլեմ Ալեքսանդրը պաշտոնապես դարձել է Նիդերլանդների թագավոր։ Թագուհի եղած ժամանակ Բեատրիսն ունեցել է Նորին արքայական մեծություն, Նիդերլանդների թագուհի Բեատրիս, Օրանյան-Նասաուսյան արքայադուստր, Լիպե-Բիստերֆելդյան արքայադուստր տիտղոսները։ Գահից հեռանալուց հետո նա կրում է Նիդերլանդների արքայադուստր Բեատրիս, Օրանյան-Նասաուսյան արքայադուստր, Լիպե-Բիստերֆելդյան արքայադուստր տիտղոսները։ Գահից հեռանալուց հետո արքայադուստր Բեատրիսն ապրում է Դրակենստեյն ամրոցում, որ նա ձեռք է բելեր 1959 թվականին։
Երեխաներ և թոռներ
Բեատրիս թագուհին և արքայազն Կլաուսն ունեցել են երեք երեխա.
- Վիլեմ Ալեքսանդր (ծնվել է 1967 թվականի ապրիլի 27-ին), թագուհու ավագ որդին, 2013 թվականից` Նիդերլանդների թագավոր,
- Ֆրիզո (25 սեպտեմբերի, 1968-12 օգոստոսի, 2013),
- Կոնստանտին(ծնվել է 1969 թվականի հոկտեմբերի 11)։
Արքայադուստրն ունի 7 թոռնուհի և մեկ թոռ.
- Թագավոր Վիլեմ Ալեքսանդրի և թագուհի Մաքսիմայի աղջիկները.
- Օրանյան արքայադուստր, Կատարինա-Ամալիա Բեատրիս Կարմեն Վիկտորիա (գահաժառանգ, ծնվել է 2003 թվականի դեկտեմբերի 7-ին)
- արքայադուստր Ալեքսիա Յուլիանա Մարսելա Լորենտին (ծնվել է 2005 թվականի հունիսի 26-ին)
- արքայադուստր Արիանա Վիլհելմինա Մաքսիմա Ինես (ծնվել է 2007 թվականի ապրիլի 10-ին)
- Արքայազն Կոնստանտինի և արքայադուստր Լորենտինի երեխաները.
- Էլոիզա, Օրանյան-Նասսաու կոմսուհի (ծնվել է 2002 թվականի հունիսի 8-ին)
- Կլաուս-Կազիմիր, Օրանյան-Նասսաու կոմս (ծնվել է 2004 թվականի մարտի 21-ին)
- Լեոնորա, Օրանյան-Նասսաու կոմսուհի (ծնվել է 2006 թվականի հունիսի 3-ին)
- Արքայազն Ֆրիզոյի և կոմսուհի Մեյբելի երեխաները
- Լուանա Էմմա, Օրանյան-Նասսաու կոմսուհի (ծնվել է 2005 թվականի մարտի 26-ին)
- Յոհաննա Զարիա, Օրանյան-Նասսաու կոմսուհի (ծնվել է 2006 թվականի հունիսի 18-ին)
2000-ականների սկիզբն անընդմեջ սգի ժամանակաշրջան էր թագուհու և ողջ երկրի համար. թագուհու ամուսինը, արքայազն Կլաուս ֆոն Ամսբերգը, մահացել է 2002 թվականի հոկտեմբերի 6-ին, իսկ 2004 թվականին մահացել են նրա ծնողները, մարտի 20-ին` մայրը` Նիդերլանդների թագուհի Յուլիանան[13]; իսկ դեկտեմբերի 1-ին` հայրը, 93-ամյա արքայազն Բեռնարդը։
Հարձակում արքայական ընտանիքի վրա
2009 թվականի ապրիլի 30-ին Ապելդորն քաղաքում ծիսակատարության ժամանակ 38-ամյա Կարստ Տատեսը փորձել է իր մեքենայով մխրճվել այն ավտոբուսի մեջ, որով այդ պահին երթևեկում էին թագուհի Բեատրիսը, նրա որդի Վիլեմ Ալեքսանդրը կնոջ` Մաքսիմայի հետ և արքայական ընտանիքի այլ անդամներ։ Մեքենան անցել է ավտոբուսի կողքով և անցնելով հանդիսատես ամբոխի միջով` բախվել է հուշարձանին։ Հարձակման արդյունքում զոհվել է 7 մարդ, 11-ը վնասվածքներ են ստացել (մեկ մարդ մահացել է դեպքի հաջորդ օրը)[14]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.