![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a3/US_Navy_070317-N-3642E-379_During_the_warmest_part_of_the_day%252C_a_thermometer_outside_of_the_Applied_Physics_Laboratory_Ice_Station%2527s_%2528APLIS%2529_mess_tent_still_does_not_break_out_of_the_sub-freezing_temperatures.jpg/640px-thumbnail.jpg&w=640&q=50)
Բացասական թիվ
From Wikipedia, the free encyclopedia
Բացասական թիվ — բացասական թվերի բազմության տարր, որը (զրոյի հետ միասին) մաթեմատիկայում հանդես է եկել բնական թվերի բազմությունն ընդլայնելիս։ Ընդլայնման հիմնական նպատակը եղել է հանման ներկայացումն այնպիսի լիարժեք գործողությամբ, ինչպիսին գումարումն է ։ Բնական թվերի շրջանակում կարելի է միայն մեծ թվից հանել փոքրը, իսկ տեղափոխական օրենքը չի ընդգրկում հանումը․ օրինակ, արտահայտությունը որոշված է բնական թվերի բազմությունում, իսկ տեղափոխված բաղադրիչներով
արտահայտությունը՝ ոչ։
Այդպիսի ընդլայնման արդյունքում ստացվում է «ամբողջ թվերի» բազմությունը։ Ռացիոնալ, իրական, կոմպլեքս թվերի բազմությունների հետագա ընդլայնումների արդյունքում նրանց համար նույնպես ստացվում են համապատասխան բացասական արժեքներ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/93/Number-line.svg/600px-Number-line.svg.png)
Բոլոր բացասական թվերը զրոյից փոքր են։ Թվային առանցքի վրա բացասական թվերը տեղադրված են զրոյից ձախ։ Ինչպես բացասական, այնպես էլ դրական թվերի համար որոշված է կարգային հարաբերությունը, որը թույլատրում է համեմատել մի ամբողջ թիվը մյուսի հետ։ Յուրաքանչյուր n բնական թվի համար գոյություն ունի մեկ և միայն մեկ բացասական թիվ (նշանակվում է -n), որը լրացնում է n-ը մինչև զրո.
Այդ թվերը կոչվում են միմյանց հակադիրներ։ a թվի հանումը մեկ այլ b թվից համարժեք է b-ի և a-ի հակադիր թվի գումարին.
Օրինակ.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a3/US_Navy_070317-N-3642E-379_During_the_warmest_part_of_the_day%2C_a_thermometer_outside_of_the_Applied_Physics_Laboratory_Ice_Station%27s_%28APLIS%29_mess_tent_still_does_not_break_out_of_the_sub-freezing_temperatures.jpg/640px-thumbnail.jpg)