From Wikipedia, the free encyclopedia
Բաց հասարակություն հիմնադրամ (ԲՀՀ), նախկինում Բաց հասարակություն ինստիտուտ, միջազգային դրամաշնորհային ցանց, որն ստեղծել է խոշոր գործարար Ջորջ Սորոսը[5]։ Հիմնադրամն ամբողջ աշխարհում ֆինանսական աջակցություն է ցուցաբերում քաղաքացիական հասարակության խմբերին՝ արդարադատության, կրթության, հանրային առողջության և անկախ մամուլի զարգացման նպատակով[6][7]։ Խմբի անունն ստեղծելիս ոգեշնչվել է Կառլ Պոպպերի 1945 թվականի «Բաց հասարակությունը և իր թշնամիները» գրքից[8]։
Բաց հասարակություն հիմնադրամ | |
---|---|
Տեսակ | հիմնադրամ և բարեգործական կազմակերպություն |
Անվանված է ի պատիվ | Ջորջ Սորոս |
Հիմնադրված է | ապրիլ 1993 |
Հիմնադիր | Ջորջ Սորոս |
Վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և 224 West 57th Street, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Կայք | opensocietyfoundations.org(անգլ.) |
Մասնակից է | Բաց Հետազոտություններ ֆինանսավորողների խումբ[1], Emerging Practitioners in Philanthropy?[2], DataCite?[3] և Philanthropy Europe Association?[4] |
Open Society Foundations Վիքիպահեստում |
Հիմնադրամը ունի մասնաճյուղեր աշխարհի 37 երկրներում[9]՝ ներառելով մի խումբ ներպետական և տարածաշրջանային հիմնադրամներ, ինչպիսիք են ԲՀՀ-ի նախաձեռնությունը Արևմտյան Աֆրիկայի համար, ԲՀՀ-ի նախաձեռնությունը Հարավային Աֆրիկայի համար․ Հիմնադրամի գլխամասը գտնվում է Նյու Յորքում։ 2018 թվականին ԲՀՀ-ը հայտարարել է, որ այն փակում է Բուդապեշտի եվրոպական գրասենյակը և տեղափոխում Բեռլին՝ ի պատասխան Հունգարական կարավարության կողմից փոխված օրենսդրությանը ըննդեմ հիմնադրամի գործունեությանը[10]։ 1991 թվականին հիմնադրումից ի վեր ԲՀՀ-ն ծախսել է ավելի քան 11 մլրդ․ $ հիմնականում դրամաշնորհների վրա, որոնք հատկացվել են կազմակերպության առաքելությանը համապատասխան հասարակական կազմակերպությունին[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.