ահաբեկչություն Բարսելոնայում From Wikipedia, the free encyclopedia
Բարսելոնայի ահաբեկչություն տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսի 17-ին՝ սպիտակ Տալենտո Ֆիատ մակնիշի մեքենան Լա Ռամբլա փողոցում մխրճվել է մարդկանց խմբի մեջ։ 13 մարդ զոհվել է, մի քանի տասնյակը վիրավորվել։ Հանցագործները մեքենայից դուրս են եկել և մտել թուրքական ռեստորան և պատանդներ վերցրել[4][5]։
Բարսելոնայի ահաբեկչություն | |
---|---|
Տեսակ | տրանսպորտի օգտագործում ահաբեկչության նպատակով և զանգվածային սպանություն |
Երկիր | Իսպանիա |
Գրոհի վայր | Կատալոնիա |
Տեղադրանք | Բարսելոնա[1] |
Գրոհի նպատակ | Հետիոտն |
Տարեթիվ | օգոստոսի 17, 2017[1] |
Զենք | Fiat Talento? |
Զոհվածներ | 14 մարդ[2], 1 մարդ, 1 մարդ, 5 մարդ, 2 մարդ և 1 մարդ |
Վիրավորներ | 151 |
Ահաբեկիչների քանակ | 12[3] |
2017 Barcelona attack Վիքիպահեստում |
Տեղական ժամանակով մոտավորապես ժամը 16:30-ին Տալենտո Ֆիատ մակնիշի մեքենան Բարսելոնայի հետիոտների համար նախատեսված Լա Ռամբլա փողոցի մայթ է բարձրացել և Պլասա դե Կատալունյա հրապարակի ու Լիսեո օպերայի շենքի արանքվում մխրճվել հետիոտների ամբոխի մեջ[6]։
Վարորդը թաքնվել է։ Սկսվել է հակաահաբեկչական ոստիկանական գործողություն։ Սկզբից ոստիկանությունը հանցագործության շարժառիթի մասին չի հայտարարել[7]։ Ըստ առաջին հայտարարությունների զոհվել է երկու մարդ, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել[8]։
Ըստ ԶԼՄ-ների հայտարարության սրանից քիչ անց երկու անհայտ անձինք թուրքական ռեստորանում պատանդներ են վերցրել[9], բայց կատալոնական ոստիկանությունը հերքել է այս լուրը[10]։
Քաղաքային ոստիկանությունը հանցագործներին հայտնաբերելու նպատակով սկսել է Gàbia գործողությունը։ Բարսելոնայում հայտարարված բոլոր խոշոր միջոցառումները հետաձգվել են։ Կատալոնիայի նախագահ Կառլոս Պուչդեմոնդը և Բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլաուն ընդհատել են արձակուրդները և վերադարձել քաղաք միջադեպը կարգավորելու համար[11]։
Մի շարք երկրների առաջնորդներ արձագանքել են Բարսելոնայի միջադեպին, իրենց աջակցությունը հայտնել Իսպանիայի ժողովրդին և կառավարությանը[12][13][14][15][16][17][18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.