From Wikipedia, the free encyclopedia
Բատամ (ինդոն.՝ Batam), կղզի և քաղաք Ինդոնեզիայի հյուսիսում գտնվող Կեպուլուան Ռիա գավառում։ Մարզի խոշորագույն քաղաքը։ Կղզին ազատ առևտրի կենտրոն է և գտնվում է Սինգապուրից 20 կմ հարավ։ Կղզու տարածքը 715 կմ² է, բնակչությունը՝ 1 153 860 մարդ (2012 թվականի ապրիլին), բնակչության թվաքանակը արագ աճում է[4]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բատամ | |||
| |||
Երկիր | Ինդոնեզիա | ||
Համայնք | Riau Islands?[1] | ||
Ներքին բաժանում | Belakang Padang?[2], Sekupang?[2], Bulang?[2], Sei Beduk?[2], Batam Kota?[2], Sagulung?[2], Batu Aji?[2], Nongsa?[2], Lubuk Baja?[2], Batu Ampar?[2], Galang?[2] և Bengkong?[2] | ||
Հիմնադրված է | դեկտեմբերի 18, 1829 թ. | ||
Մակերես | 1595 կմ² | ||
ԲԾՄ | 38 մետր | ||
Բնակչություն | 1 196 396 մարդ (2020)[3] | ||
Ժամային գոտի | WIB? | ||
Փոստային դասիչ | 29453 | ||
Պաշտոնական կայք | batam.go.id և bpbatam.go.id | ||
| |||
Կղզու հիմնական բնակչությունը կազմում են մալայացիները, սակայն կա զգալի չինկանան փոքրամասնություն։
Բատամը Բինտան կզուց առանձնաված է արևելյան Ռիաու նեղուցով։
Կղզին ժամանակին բաժանվել է առանձին քաղաքների, սակայն ուրբանիզացիան հանգեցրել է նրան, որ այդ քաղաքները միաձուլվել են, և կղզին, ըստ էության, իրենից ներկայացնում է շարունակական կառուցապատման գոտի։ Ամենամեծ քաղաքներից է Նագոյան։
Դեռևս 1960-ական թվականներին կղզու բնակչությունը կազմում էր ընդամենը մի քանի տասնյակ հազար մարդ և դրա մեծ մասը ծածկված էր անտառով։ 1970 թվականին քաղաքը ենթարկվում է ինդուստրացիայի։ Մատչելի և էժան աշխատուժի շնորհիվ Բատամայում առաջացան բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք հիմնականում կառավարվում են սինգապուրյան ընկերությունների կողմից։ Հիմնական ճյուղերն են մեքենաշինությունը և էլեկտրոնային արդյունաբերությունը, զարգացած է նաև զբոսաշրջությունը[5]։ 2006 թվականին Բատամը ազատ տնտեսական գոտու մաս է կազմում, որը ներառում է նաև Բինտան և Քարիմուն կղզիները։
Բատամը ջրային տրանսպորտով կապված է մերձակա քաղաքների, այդ թվում՝ Սինգապուրի հետ։ Կղզու օդանավակայանն ունի Ինդոնեզիայի ամենաերկար թռիչքուղին։
Կղզին կապված է հարավ ընկած կղզիներին հարող «Բարելանգ» վեց կամուրջներից հինգ համակարգի հետ, որը կառուցել է Գերմանիան։ Բարելանգ կամուրջների համակարգի անվանումը կազմված է խոշոր կղզիների անվանումներից՝ Բատամ, Ռեմպանգ, Գալանգ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.