![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c5/Turk_front1922.jpg/640px-Turk_front1922.jpg&w=640&q=50)
Բասմաչություն
From Wikipedia, the free encyclopedia
Բասմաչություն (ռուս.՝ Басмачество, թուրք. բասմակ` անակնկալ հարձակվել), ազգայնական զինված շարժում Միջին Ասիայում 1917-1926-ին՝ ուղղված Ռուսական կայսրության և խորհրդային ուժերի դեմ։
Բասմաչների ռազմական պայքարը խորհրդային իշխանության դեմ։ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ | |||||||||||
![]() Թուրքեստանի ճակատը (1922) | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
![]()
|
![]()
| ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
![]()
|
![]()
| ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
120-160 հազար զինվոր | 20-30 հազար մարդ | ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
1635 զինվոր | 10-12 հազար մարդ |
Բասմաչության գլխավոր գաղափարներն էին պանիսլամիզմը, պանթյուրքիզմը, ազգայնականությունը։ Անմիջական ղեկավարներն էին «Շուրա-ի-իսլամ», «Ուլե-մա», «Ալաշ» և այլ կազմակերպություններ, որոնք, 1917-ին ստեղծելով Կոկանդի ինքնավար կառավարությունը, կազմեցին բասմաչների գնդեր և ձեռնարկեցին զինված հարձակումներ խորհրդային ուժերի դեմ` նպատակ ունենալով Թուրքեստանն անջատել ՌԽՖՍՀ-ից։ Բասմաչությունը իր հզորության գագաթնակետին հասավ 1919 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին, երբ Ֆերգանայի բասմաչների և կուլակների զինված ուժերը զավթեցին Օշը, Ջելալ-Աբադը, շրջափակեցին Անդիժանը և սկսեցին սպառնալ Ֆերգանային։ Թուրքեստանի ռազմաճակատի հրամանատար Միխայիլ Ֆրունզեի զորքերը 1920-ին պարտության մատնեցին բասմաչներին։ 1921-ի հոկտեմբերին Բուխարա ժամանեց Թուրքիայի նախկին ռազմական նախարար, ռազմական հանցագործ, 1915 թվականի Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Էնվեր փաշան, որին հաջողվեց միացյալ բանակի (մոտ 16 հազար մարդ) մեջ միավորել բասմաչների ցաքուցրիվ հրոսակախմբերը և 1922-ի գարնանը զավթել Բուխարայի Ժողովրդական Խորհրդային Հանրապետության տարածքների զգալի մասը։ Խորհրդային կառավարությունը և ՌԿ(բ)Կ Կենտկոմը վճռական միջոցներ ձեռնարկեցին Էնվեր փաշայի բասմաչների դեմ։ Կարմիր բանակի կանոնավոր զորամասերին մեծ օգնություն ցուցաբերեցին դեհկանների ինքնապաշտպանական, կամավոր միլիցիայի ջոկատները։ 1922-ի հունիս-հուլիսին Էնվերի բանակը պարտվեց, իսկ փաշան սպանվեց ընդհարումներից մեկի ժամանակ Հակոբ Մելքումովի հրամանատարության տակ գտնվող հեծելազորային բրիգադի կողմից օգոստոսին։