Բասկետբոլ խաղալու համար օգտագործվող գնդակ From Wikipedia, the free encyclopedia
Բասկետբոլի գնդակ, փչած գնդակ բասկետբոլ խաղալու համար։ Գնդակը պետք է ունենա գնդաձև տեսք և լինի սահմանված գույնի (նարնջագույն) և ավանդական նախշով, որ կազմված է 8 ներդիրներից ու սև կարերից։ Գնդակի քաշը (պաշտոնապես ընդունված 7 չափինը) կազմում է 567-650 գ, շրջագծի երկարությունը՝ 749-780 մմ: Օգտագործվում են նաև ավելի փոքր չափերով գնդակներ։ Տղամարդկանց խաղի ժամանակ օգտագործվում են «7 չափի», կանանց խաղի ժամանակ՝ «6 չափի», իսկ մինի-բասկետբոլի ժամանակ՝ «5 չափ» գնդակներ[1]. Բասկետբոլի գնդակները լինում են երկու տիպի՝ շինության ներսում խաղալու գնդակներ (անգլ.՝ indoor) և ունիվերսալ գնդակներ, որ պիտանի են և՛ շինության ներսում, և՛ դրսում (անգլ.՝ indoor/outdoor) խաղալու համար։
Ընդունված է բասկետբոլի գնդակները դասակարգել ըստ չափերի։ Ամենամեծ չափը (7 չափը) պաշտոնապես ընդունված է տղամարդկանց խաղերի համար[2].
Չափ | Շրջագծի երկարություն, մմ | Քաշ, գ |
---|---|---|
7 չափ | 749-780 | 567-650 |
6 չափ | 724-737 | 510-567[3] |
5 չափ | 690-710 | 470-500 |
3 չափ | 560-580 | 300-330 |
Բաստետբոլի գնդակի վրա կան մոտավորապես 35 հազար կետեր («բշտիկներ»)[4][5]։
Spalding — սպորտային իրեր արտադրող ընկերություն Սպրինգֆինդից (Մասաչուսետս)։ Ընկերության հիմնադիր Ալբերտ Սպալդինգն առաջին գնդակն ստեղծել է ի պատիվ Ջեյմս Նեյսմիթի XIX-XX դարերի սահմանագծին։ Այդ ժամանակվանից ի վեր Spalding ընկերությունն արտադրում է բասկետբոլի գնդակներ, իսկ 1983 թվականին սկսել է արտադրել պաշտոնական գնդակներ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի համար[6]։ Spalding-ն առաջին ընկերությունն է, որ բասկետբոլի գնդակներ է արտադրել պաշտոնական խաղերի համար[7].
ԲԱԱն 2006 թվականի հունիսին 2006-2007 թվականի համար ներմուծել է նոր պաշտոնական գնդակ։ Spalding նոր գնդակը (Cross Traxxion) ուներ նոր դիզայն ու նոր ծածկույթ, որը, ըստ արտադրողի հայտադրողության, թույլ է տալիս ավելի լավ զգալ և բռնել գնդակը խաղի ժամանակ[8]։ Արհեստական նյութերից ստեղծված այդ գնդակը ավելի դիմացկուն է, քան իր կաշվե նախորդը։ ԲԱԱ-ն որոշել է փոխել խաղի գնդակը վերջին 35 տարում առաջին անգամ և վերջին 60 մրցաշրջանում երկրորդ անգամ։ Սակայն խաղացողների մեծամասնության պնդմամբ ասոցիացիայի կոմիսար Դևիդ Ստեռնը 2006 թվականին դեկտեմբերի 11-ին որոշել է վերադարձնել նախորդ կաշվե տարբերակը։
2007 թվականին Spalding-ը դարձել է սթրիթբոլի Ball4Rea համաշխարհային տուրի պաշտոնական մատակարարը[9]։ Spalding արտադրում է գնդակներ նաև սպառողական շուկայի համար։
Molten Corporation — սպորտային ապրանքներ արտադրող ճապոնական ընկերություն, որ բասկետբոլի, ֆուտբոլի և վոլեյբոլի գնդակների խոշորագույն արտադրողներից է և ընդգրկված է այդ ոլորտի առաջատարների հնգյակում։ Molten գնդակներն ավելի քան 20 տարվա ընթացքում եղել են Օլիմպիական խաղերի պաշտոնական գնդակները։ Ֆիրման գործող պայմանագրեր ունի.
Ռուսաստանի բասկետբոլի ասոցիացիայի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերի պաշտոնական գնդակն է՝ BGL7-RFB:
Wilson Sporting Goods — սպորտային իրեր արտադրող Չիկագոյից։ Ընկերությունը հայտնի է իր արտատրած Solution բարձրորակ գնդակներով, որոնք իրենց անունն ստացել է խաղի ժամանակ խոնավության կլանման ունակության և վերահսկության պահպանման շնորհիվ։ Solution գնդակները ընդունված են որպես Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիայի (ՈւՍԱԱ, անգլ.՝ NCAA)[11] և Մոսկվայի բասկետբոլի լիգայի պաշտոնական խաղերի գնդակ։ ԱՄՆ-ում օգտագործվում է շատ դպրոցական թիմերի կողմից։ Wilson-ը նույնպես արտադրում է տարբեր գնդակներ սպառողական շուկայի համար։
Rawlings — ամերիկյան ընկերությունը հիմնադրվել է 1887 թվականին և սկսել է արտադրել բասկետբոլի գնդակներ 1902 թվականին։ Ընկերությունը հայտնի է իր արտադրած 10 պանելային գնդակներով (մոդել Ten) ի տարբերություն ավանդական 8 պանելային գնդակի։ Ten գնդակները սիրողական սպորտային միության (անգլ.՝ Amateur Athletic Union) և «Գազ Մեքերի» (անգլ.՝ Gus Macker)՝ ԱՄՆ-ում սթրիթբոլի խոշորագույն մրցաշարի պաշտոնական գնդակներն են[12]։
Nike — աշխարհահռչակ սպորտային ապրանքների արտադրող։ Ներկայում Nike-ն պայմանագիրն ունի ՈւԼԵԲ պաշտոնական խաղերի գնդակներ արտադրելու համար։ Ֆիլիպիններում այն օգտագործվում է որպես պաշտոնական գնդակ Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիան (Ֆիլիպինների) և Ֆիլիպինների համալսարանական սպորտային ասոցիացիայի (անգլ.՝ University Athletic Association of the Philippines, UAAP) մրցաշարերում։ Մրցումներում օգտագործվում են 4005 Official Tournament Balls մոդելի գնդակներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.