From Wikipedia, the free encyclopedia
Բասենջի (անգլ.՝ Basenji)[2][3] կամ աֆրիկյան չհաչող շուն (անվանում են նաև մացառային շուն, Կոնգոյի անտառային շուն, կոնգո-տերիեր, նյամ-նյամ-տերյեր, «մացառների արարած»), աշխարհի ամենահին շնատեսակներից մեկը։ Ցեղատեսակի պատմությունը հաշվարկվում է ավելի քան 5000 տարի, իսկ ծագման տարածաշրջանը Կենտրոնական Աֆրիկան է։ Ցեղատեսակի յուրահատկությունն այն է, որ դրա ներկայացուցիչները չեն հաչում, այլ արձակում են միայն բասենջիին հատուկ ձայներ, որոնք նման են գռռոցների, սակայն դրանք էլ կարելի է լսել միայն այն ժամանակ, երբ շունն անհանգիստ է։ Ցեղատեսակի յուրահատկություն են նաև ճակատի վրայի կնճիռները և ծուռ ծալված պոչը։ Այս ցեղատեսակի շների վրայից հոտ չի գալիս, և նրանք հաճախ լվացվում են իրենց սեփական ձեռքով, ինչպես կատուները։ Այս ցեղատեսակը համարվում է հիպերալերգիկ։
Բասենջի | |
---|---|
Տեսակ | շան ցեղատեսակ |
Բնաշխարհ | ԿԴՀ[1] |
Առանձնահատկություններ | |
Դասակարգում և տեսականմուշ | |
Շուն (Canis lupus familiaris) |
Սրանք ուժեղ առողջությամբ շներ են, լավ իմունիտետով, անվախ և ինքնավստահ, իսկ ցեղատեսակի արտաքին տեսքը չի փոփոխվել բասենջիի գոյության ամբողջ ընթացքում։ Բասենջիի բնությունից եկող լռակյացությունը բացատրվում է առասպելով, ըստ որի հին ժամանակներում, երբ կենդանիները կարող էին խոսել, ոհմակի առաջնորդը պատահաբար լսում է մարդկային մի ցեղի կարևոր գաղտնիքը։ Եվ որպեսզի պատահաբար չհայտնի գաղտնիքի մասին, ինքն ու իր ոհմակը խոստանում են, որ այդ մասին երբևէ չեն պատմելու, և այդ պահից նրանք հավիտյան լուռ են։
Հին եգիպտոսում այս շները որպես նվեր մատուցվում էին փարավոններին, որոնք պաշտում էին բասենջիներին և նրանց կենդանի թալիսման էին համարում։ Այդ մասին են վկայում փարավոնների դամբարաններում առկա որմնանկարները, որտեղ պատկերված էին բասենջիները, ինչպես նաև` շների մումիաները, որոնք թաղված էին իրենց հզոր տերերի հետ։ Բասենջիի նման շները տարածված էին Նուբիայում (ժամանակակից Սուդանի տարածքում)։ Հին նուբիական Կերմա մշակույթի դամբարանների պեղումների ժամանակ հայտնաբերվել է մի կնոջ դագաղ, որի ոտքերի մոտ եղել է բասենջիին նման շուն։
Զաիրում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) բասենջին մինչև այսօր օգտագործվում է որսի ժամանակ և գնահատվում է որսորդական իր հիանալի որակների համար։
1895 թվականին բասենջին առաջին անգամ լքում է աֆրիկյան մայրցամաքը և ծովագնացների շնորհիվ հասնում է Անգլիա, բայց այդ շները չեն գոյատևում։
1905 թվականին բասենջին հայտնվում է Բեռլինի կենդանաբանական այգում որպես էկզոտիկ կենդանի, իսկ արդեն 1930 թվականին նորից բերվում են Անգլիա։ Հենց Անգլիայում էլ այդ ժամանակ հաստատվում է ցեղատեսակի ստանդարտը, որն օգտագործվում է մինչև այսօր։
1937 թվականին բասենջին առաջին անգամ հայտնվում է ԱՄՆ-ում տեղի ունեցող ցուցահանդեսում` «կոնգո-տերիեր» անվամբ, որից հետո ցեղատեսակի վրա ուշադրություն են դարձնում։ 1941 թվականին Ամերիկա են բերվում զույգ բասենջիները, նրանցից էլ սկսվում է այս տեսակի տարածումն ամբողջ աշխարով մեկ։
Ըստ 2011 թվականի գենետիական հետազոտություների, արևելասիբիրյան լայկան և Կոնգոյի ու Սուդանի բասենջին պատկանում են HG9 Y-քրոմոսոմային հալոխմբին[4]։ Ցեղատեսակի Y-քրոմոսոմային հալոտիպը մյուս ընտանի շների քույր ճյուղից է։ Հնարավոր է` դա վկայում է ժամանակակից բասենջիների` մերձավորարևելյան և հյուսիսաֆրիկյան գայլերի խառնուրդ լինելու մասին[5]։
Այսօր բասենջիները շատ հայտնի են ընկերակցի դերում, նրանք գրավում են անհոտ լինելով և չհաչալով, ինչպես նաև` հետաքրքիր տեսքով, փոքր չափսերով, յուրօրինակ խելքով և մեղմ բնավորությամբ։ Բասենջիներն ակտիվ շներ են, իրենց հիանալի դրսևորում են ցուցահանդեսների ժամանակ (բասենջիի շարժումները թեթև և գեղեցիկ են)։
Հասակը և քաշը.
Կա 4 տեսակի գունավորում.
Բոլոր գունովորումների դեպքում թաթերը, կուրծքն ու պոչի ծայրն սպիտակ են։ Սպիտակ ոտքերը, գլխի խալը և պարանոցը պարտադիր չեն։ Սպիտակ գույը երբեք չպետք է գերակշռի հիմնական երանգին։ Գունավորումը պետք է հագեցած գույնի լինի, հստակ, լավ ձևավորված, սևի և նարնջագույնի միջև հստակ սահմանով եռագույների համար և բծերով` վագրագույնի դեպքում։
Բասենջիների մոտ ծինը մեծ չէ, միջինում ծնվում է 4-5 ձագ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.