![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3e/Jacket2-1.jpg/640px-Jacket2-1.jpg&w=640&q=50)
Բաճկոն
From Wikipedia, the free encyclopedia
Բաճկոն, կարճ արտաքին հագուստ, տղամարդու և կնոջ կարճ վերնազգեստ։ Հագել են շապկի վրայից։ Կարվել է բրդյա, բամբակյա, թավշյա միագույն կամ գծանախշերով կտորներից։ Կանացի բաճկոն՝ նաև մետաքսյա կտորից։ Եղել են ամենօրյա աշխատանքային և տոնական բաճկոններ։ Ունենալով միատեսակ ձևվածք՝ բաճկոնները տարբերվում էին կտորի որակով և զարդարման ձևով։ Փոքր բաճկոն կամ բաճկոնակ կոչվում է անթև վերնազգեստելակը։ Բաճկոն հագնում էին Հայաստանի գրեթե բոլոր գավառներում՝ մինչև 20-րդ դարի սկիզբը[1]։ Երբեմն այն հակադրվում է վերարկուի հետ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3e/Jacket2-1.jpg/320px-Jacket2-1.jpg)
Ժամանակակից բաճկոնները պատրաստված են ջրակայուն գործվածքներից (կաշի, ջինս)[2]), ինչպես նաև բնական ու արհեստական մորթուց։ Բաճկոնները հաճախ կարվում են մեկուսացված ծածկով[3]։ Երբեմն բաճկոնները մատակարարվում են ճարմանդով և գլխարկով։