Բալլադային օպերա
From Wikipedia, the free encyclopedia
Բալլադային օպերա (անգլ.՝ ballad opera), կոմիկական օպերայի անգլիական տեսակը. տարածվել է 18-րդ դարում Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում։ Ծագումը կապված է օպերա-երկխոսության և անգլիական երգիծական կոմեդիայի հետ։ Բալլադային օպերան հաճախ սուր երգիծական բնույթի է, երբեմն էլ պալատական օպերա-սերիաների պարոդիա է։ Երգերն ու պարերն ընդմիջվել են բանահյուսությունից փոխառած (կամ կոմպոզիտորների ստեղծած) խոսքային պատկերներով։ Բալլադային օպերայի առաջին դասական նմուշը Յոհան Քրիստոֆ Պեպուշի «Մուրացկանի օպերան» է (1728), որտեղ համարները կառուցված են երգային մոնտաժի սկզբունքով։ Այդ օպերայի նմանակումներից առավել հայտնի է Կուրտ Վայլի «Երեքգրոշանոց օպերան» (ըստ Բերտոլդ Բրեխտի, 1928)։
Բալլադային օպերաjի ազդեցությամբ ստեղծվել է նաև գերմանական զինգշպիլը՝ կոմիկական օպերայի տեսակը։
Երաժշտական քննադատ Փիթեր Գամմոնդը բալլադային օպերան նկարագրում է որպես «կարևոր քայլ ինչպես երաժշտական տեսարանի, այնպես էլ հանրաճանաչ երգի ազատագրման գործում»[1]։