![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7e/Balsamico-1.jpg/640px-Balsamico-1.jpg&w=640&q=50)
Բալզամիկ քացախ
քացախի տեսակ / From Wikipedia, the free encyclopedia
Բալզամիկ քացախ կամ բալզամիկ (իտալ.՝ Aceto balsamico), խաղողի քաղցրահյութից տակառներում հնեցված թթու և քաղցր[1] համեմունք, որը ստեղծվել է Իտալիայի Մոդենա նահանգում։ Բալզամիկի սկզբնական տեսակից պատրաստում են նաև Ռեջջո նել Էմիլիա նահանգում։
Արագ փաստեր Բալզամիկ քացախ, Տեսակ ...
![]() | |
Տեսակ | համեմունք |
Ենթատեսակ | Քացախ |
Առաջացման երկիր | ![]() |
![]() |
Փակել
Բալզամիկ քացախը ավելի նրբահամ է, հարուստ է բուրավետ երանգներով և ավանդաբար սննդի քացախների մեջ ավելի արժեքավոր է։ Չնայած քացախ անվանը, այն պատրաստման ձևով զգալիորեն տարբերվում է սովորական սննդային քացախից։
Կովկասում և Իրանում բալզամիկ քացախի համարժեքը դոշաբն է։ ԱՄՆ-ում բալզամիկի համարժեքները պատրաստում են կոկոսից, թզից, մանդարինից, սև հաղարջից, կակաոյի հատիկներից և այլն։