From Wikipedia, the free encyclopedia
Բալ (subgen. լատին․՝ Cerasus), Սալոր (Prunus) ցեղի Cerasus ենթացեղի բույս։
Բալ | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Cerasus
| ||
|
Կեռասունդա (հունարեն՝ Κερασουντα)[1], փոքր քաղաքը, որ գտնվում էր Ֆարնակիայի և Տրապեզունդի, հայտնի դարձավ բալերով։ Հենց այդտեղ առաջին անգամ հռոմեացիները տեսան բալ անվանելով նրանց «կեռասունտական պտուղներ», լատին․՝ cerasi. Այստեղից և իտալական ciliega, ֆրանսիական cerise, իսպանական cereza, պորտուգալական cereja, գերմանական Kirsche, անգլիական cherry, ռուսական «черешня»[2]։
Հնագույն ժամանակներից ամենահայտնի բալի տեսակը՝ կեռասը կամ թռչնի բալն է։ Ենթադրվում է, որ կեռասը հայտնի է եղել դեռևս մ.թ.ա. 8000 թվականից Անատոլիայում և Եվրոպայում՝ ժամանակակից Դանիայի և Շվեյցարիայի տարածքների վրա[3]։
Բալի պտուղները թթվաքաղցր համ ունեն։ Բալի պտուղները օրգանական թթուներ են պարունակում (լիմոնաթթու, խնձորաթթու, սաթաթթու, սալիցիլաթթու), միկրոէլեմենտներ (պղինձ, երկաթ, ցինկ, յոդ, մարգանեց, քրոմ, ֆտոր, մոլիբդեն, բոր, վանադիում, կոբալտ, նիկել, ռուբիդիում), մակրոէլեմենտներ (կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնիում), ինչպես նաև պեկտինային նյութեր, շաքար, վիտամին А, С, Е, В1, В2, РР, ֆոլաթթու։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.